
ԵՎՐՈՊԱՅԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
Մայիսի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքներով Եվրոպայի ֆոնդային բորսաներում հիմնական ինդեքսներն աճել են: Բրիտանական FTSE 100 ինդեքսն աճել է 31,21 կետով (0,72%) և կազմել 4362,58 կետ, գերմանական DAX ինդեքսն աճել է 10,86 կետով (0,23%) և հասել 4738,47 կետի, իսկ ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 3,39 կետով (0,11%) և սահմանվել 3156,29 կետ: Ընդհանուր եվրոպական FTSEEurofirst ինդեքսն աճել է 4,00 կետով (0,48%) և կազմել 835,71 կետ: Ինդեքսների աճը մեծապես պայմանավորված է եվրոպական ֆինանսական ընկերությունների հրապարակած հաշվետվություններում ներկայացրած հիմնական ցուցանիշների աճով: Երեկ կայացած առևտրային շրջանների արդյունքներով Barclays բանկի արժեթղթերի գներն աճել են 4,2%-ով, HSBC բանկի արժեթղթերն ապահովել են 1,7% աճ, իսկ Royal Bank of Scotland բանկի արժեթղթերի գներն աճել են մոտ 4%-ով: Նիդեռլանդական ապահովագրական Aegon ընկերության արժեթղթերի գները գրանցել են 6,3% աճ: