Տնտեսական

USD BUY - 394.00+0.00 USD SELL - 399.00+0.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 418.00+0.00
OIL:  BRENT - 74.23+0.08 WTI - 70.63+0.53
COMEX:  GOLD - 2640.10+0.14 SILVER - 30.06+0.27
COMEX:  PLATINUM - 937.30+0.15
LME:  ALUMINIUM - 2565.00+0.00 COPPER - 8950.50+0.00
LME:  NICKEL - 15477.00+0.00 TIN - 28818.00+0.00
LME:  LEAD - 1984.00+0.00 ZINC - 3049.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.8-0.01 EUR/GBP - 1.0424-0.03
FOREX:  EUR/USD - 1.0424-0.03 GBP/USD - 1.2576-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42992.21-0.77 NASDAQ - 19722.03-1.49
STOCKS US: S&P 500 - 5970.84-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 39894.54-0.96 TOPIX - 2784.92-0.60
STOCKS CHINA:  HANG SENG - 20041.42-0.25 SSEC - 3407.33+0.16
STOCKS EUR:  FTSE100 - 8149.78+0.16 CAC40 - 7355.37+1.00
STOCKS EUR:  DAX - 19984.32+0.68
30/12/2024  CBA:  USD - 396.56+0.08 GBP - 499.27+2.48
30/12/2024  CBA:  EURO - 413.89+0.76
30/12/2024  CBA:  GOLD - 33352.57+34.13 SILVER - 377.96+2.17
ՊԵԿ. Ալեքս Գրիգի ներկրումների ծավալը նվազել է, իսկ հարկային վճարումներն` ավելացել
08/11/2016 14:52
Կիսվել

ՊԵԿ. Ալեքս Գրիգի ներկրումների ծավալը նվազել է, իսկ հարկային վճարումներն` ավելացել

Երեկ ԶԼՄ-ները ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին հարց էին ուղղել 2016 թվականի առաջին ինն ամիսներին «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից վճարված հարկերի մեծության վերաբերյալ, ինչին կոմիտեի նախագահը խոստացել էր շատ արագ արձագանքել: Այդ առնչությամբ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ընկերության կողմից 2016 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում ապրանքների ներմուծման մասով մաքսային մարմիններին վճարվել է շուրջ 6,505,136.2 հազար դրամ: 2015 թվականի նույն ժամանակահատվածում ներմուծման գծով մաքսային մարմիններին կատարված վճարումները կազմել են 7,418,339.0 հազար դրամ: Այսինքն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ իրականացված ներմուծման ծավալների նվազման արդյունքում մաքսային մարմիններին պակաս է վճարվել շուրջ 913 միլիոն դրամ:

Ինչ վերաբերում է հարկային մարմիններին կատարված վճարումներին, ապա անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ընկերության կողմից կատարված վճարումները ոչ թե նվազել են (ինչպես բարձրաձայնվել էր լրագրողական հարցման ընթացքում), այլ ավելացել շուրջ 68.0 միլիոն դրամով: Իսկ եթե համեմատենք ոչ թե ինն ամսվա, այլ տաս ամսվա ցուցանիշները, ապա հարկային մարմիններին կատարված վճարումներն ավելացել են 173.5 միլիոն դրամով:

30/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.56
+0.08
Եվրո (EUR)
413.89
+0.76
Ռուբլի (RUR)
3.71
-0.05
Լարի (GEL)
141.38
-0.73
33352.57
+34.13
Արծաթ
377.96
+2.17