
NIKE ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԿԱԶԱՏԻ 1.750 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ
Սպորտային հագուստ և այլ պարագաներ արտադրող ամերիկյան խոշորագույն Nike Inc. ընկերությունը մտադիր է աշխարհի տարբեր երկրներում գործող իր ներկայացուցչություններում աշխատանքից ազատել ավելի քան 1.750 հազար աշխատակիցների: Առավել մեծ ծավալով կրճատումներ նախատեսվում է ամերիկյան Բեվերտոն քաղաքի ներկայացուցչությունում: Ինչպես նշել է ընկերության ղեկավարությունը` այս կրճատումները պայմանավորված են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում պահանջարկի շարունակական կրճատմամբ և ընկերության գործունեության վերակազմավորման անհրաժեշտությամբ: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2008-2009 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում ընկերության զուտ շահույթը կրճատվել է 47.4%-ով, իսկ այդ նույն ժամանակահատվածում հասույթը կրճատվել է 2%-ով: