Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 422.00-2.00
OIL:  BRENT - 104.32-4.09 WTI - 100.05-3.26
COMEX:  GOLD - 4366.20+0.04 SILVER - 64.55+2.30
COMEX:  PLATINUM - 1797.60+1.24
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.62-0.55 EUR/GBP - 1.1596-0.04
FOREX:  EUR/USD - 1.1596-0.04 GBP/USD - 1.3518+0.19
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ջերմոցային տնտեսությունների զարգացման խնդիրները
17/11/2016 20:14
Կիսվել

Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ջերմոցային տնտեսությունների զարգացման խնդիրները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչներին` ոլորտին առնչվող առկա խնդիրները քննարկելու նպատակով:

«Ինչպես տեղյակ եք, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կազմակերպում ենք հանդիպումներ գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ` համատեղ քննարկելու և  գույքագրելու բոլոր առկախված խնդիրները, լսելու ձեր կարծիքն ու առաջարկներն իրականացվող քաղաքականության վերաբերյալ, որոնք հիմք կդառնան ոլորտի ռազմավարական զարգացման ուղղությունները մշակելիս: Կարևոր է, որպեսզի այս հանդիպումների ընթացքում մենք կարողանանք գտնել պետություն-մասնավոր հատված փոխգործակցության արդյունավետ ձևաչափը և նախանշենք երկուստեք իրականացվելիք  քայլերը, որոնք կնպաստեն ոլորտի շահութաբերության ավելացմանն ու զարգացմանը»,- իր խոսքում նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարը հավելել է, որ ջերմոցային տնտեսությունների զարգացումը մեր երկրի գյուղատնտեսության համար հեռանկարային ուղղություններից է, և ՀՀ կառավարությունը  ոլորտը խթանելու նպատակով  վերջերս ընդունեց գազի սակագնի նվացեզման որոշում, որը կնպաստի, որպեսզի առավել արդյունավետ գործունեություն ծավալվի, և արտադրանքի գները դառնան առավել մրցակցային:

Նախարարի հետ հանդիպման ընթացքում ջերմոցատերերը  ներկայացրել են   պետության կողմից իրականացվելիք այն քայլերը, որոնք կնպաստեն  ջերմոցային տնտեսությունների ընդլայնմանը: Մասնավորապես բարձրացվել  են ձմեռային սեզոնին գազի վարձավճարների հետաձգմանը,  էժան ֆինանսական միջոցների ներգրավմանը, աշխատուժի բացակայությանը, մասնագիտական վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը, տեղական արտադրողների շահերի պաշտպանությանը, պտուղ-բանջարեղենի մաքսազերծմանը, մկնանման կրծողների դեմ լայնածավալ պայքարի միջոցառումներ իրականացնելուն  առնչվող  և այլ հարցեր:

Մասնակիցների խոսքով` ձմռան ամիսներին գազի վարձավճարների հետաձգումը հնարավորություն կտա շուրջ 10-15 տոկոսով ավելացնել բերքատվությունը, ընդլայնել բիզնեսը:

Նախարարը նշել է, որ բարձրացված բոլոր խնդիրները լրացուցիչ կքննարկվեն պատասխանատուների հետ, մանրակրկիտ ուսումնասիրության առարկա կդառնան` գտնելու առկա խնդիրների առավել իրատեսական և արդյունավետ լուծման տարբերակները:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67