Բիզնես

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
ԻՏՁՄ. Դիլիջանում մեկնարկել է 4-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը
18/11/2016 13:23
Կիսվել

ԻՏՁՄ. Դիլիջանում մեկնարկել է 4-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

Դիլիջանում մեկնարկել է 4-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը, որն անց է կացվում «Հայաստան 20.18 – 2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո:

Բիզնես ինովացիոն ֆորումի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը նշել է. «Հայաստանն այսօր աշխարհի ինովացիոն երկրների վարկանիշում 60-րդն է: Պետք է այնպես անել, որ 2018-ին Հայաստանը տեղ գտնի ամենանորարար երկրների լավագույն 20-ում: Վերցնելով այն պոտենցիալը, որն այսօր կա ՏՏ և կրթական համակարգում, այն տաղանդը, որը սփռված է ամբողջ Հայաստանում պետք է դարձնենք ինովացիոն ծառայություն, ինովացին առաջնընցաթի առարկա»:

ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նշել է. «Այս ինովացիոն կարեւոր հարթակ է, որտեղ կարող ենք քննարկել եւ կիսվել կատարված այն աշխատանքներով, որոնք իրականացվում են Հայաստանում եւ արտերկրում: Այսօր ավանդական բիզնեսն էլ է ենթարկվում փոփոխությունների, փոփոխվում են բիզնես մոդելները: Այնպես որ նորարարությունների կարիքը բիզնեսում ակնհայտ է: Իսկ Հայաստանի համար, որը փակ սահմաններով երկիր է, հարկավոր է օգտագործել տեխնոլոգիաները եւ կարճ ժամկետներում հասնել նկատելի արդյունքների»:

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը ներկայացրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ողջույնի խոսքը, նշելով, որ միջոցառումը կարևոր նշանակություն ունի ինովացիոն ոլորտի շահառուների համախմբման, առկա հիմնախնդիրների համատեղ քննարկման և համագործակցության ձևաչափերի մշակման համար: Ազգային ինովացիոն համակարգի զարգացումը հանդիսանում է ՀՀ կառավարության գերակայություններից մեկը: Այս ուղղությամբ, կառավարության կողմից մասնավոր հատվածի հետ համատեղ իրականացվող բազմաթիվ ծրագրերն ուղղված են Հայաստանում միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիական ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը, նորարարական գաղափարները խթանող ֆինանսական ենթակառուցվածքների ներդրմանը:

Ինովացիոն ֆորումի նպատակն է Հայաստանի ինովացիոն ռազմավարության հիմնական առաջնահերթությունների սահմանումն ու լուծումների ձևակերպումը: Ինովացիոն ֆորումի շրջանակում ՀՀ կառավարության ներկայացուցիչների, տեղական և միջազգային փորձագետների քննարկումների միջոցով կներկայացվի ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, կծավալվի գործնական քննարկում և կձևավորվի օրակարգ՝ 2018 թվականին Հայաստանը աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու համար:

Բիզնես ինովացիոն ֆորումին մասնակցում են տեխնոլոգիական, կրթական և ձեռներեցության ոլորտների, ինչպես նաև ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների շուրջ 150 ներկայացուցիչներ, այդ թվում` միջազգային բանախոսներ 6 երկրներից (ԱՄՆ, Ռուսաստան, Թայվան, Բուլղարիա, Իսրայել, Վրաստան):

Բիզնես ինովացիոն ֆորումի շրջանակում անցկացվող թեմատիկ քննարկումների խոսնակներն են.

– Նորարարական ապրանքների և ծառայությունների վերաբերյալ քննարկման հիմնական բանախոսը Բուլղարիայի Innovation Starter ընկերության հիմնադիր, ինովացիոն փորձագետ Լեոնա Ասլանովան է: Քննարկման մյուս խոսնակներն են՝ Սերգեյ Առաքելյանը (eDram), Վահան Քերոբյանը (menu.am), Արտաշես Թովմասյանը (gg Taxi) և Գրիգոր Առաքելյանը (Strategic Business), իսկ քննարկման մոդերատորը՝ Տիգրան Ջրբաշյանը (Ameriabank):

– Ինովացիաների միջոցով բիզնես պրոցեսների զարգացման թեմատիկ քննարկման հիմնական բանախոսներն են՝ Գերմանիայի BerlinerStrategen ընկերության գործադիր տնօրեն Քրիստիան Շելենբերգերը և Ֆլորիդայի Optym ընկերության նախագահ Ռավինդրա Ահուջան: Մյուս խոսնակներն են՝ Ստեփան Խզրթյանը (LegalLab), Արտաշես Տոնոյանը (Good credit), Սաթենիկ Մնացականյանը (Leviathan): Սեսիան կվարի Management Mix ընկերության հիմնադիր և տնօրեն Րաֆի Սեմերջյանը:

– Գիտելիքներ նորարարության և զարգացման համար թեմայի քննարկումը վարում է Արմեն Դարբինյանը (Հայ-ռուսական համալսարան), հիմնական բանախոսներն են՝ Թել Ավիվի համալսարանի StartAU կենտրոնի ձեռներեցության փորձագետ Էլիյա Էլոնը, խոսնակներն են՝ Ալեքսեյ Յուժակովը (Promobot), Հովհաննես Նահապետյանը (Bauman MSTU), Արամ Հաջյանը (ՀԱՀ), Ժաքլին Կարաասլանյանը, Մարի Լու Փափազյանը (Թումո), Ոստանիկ Մարուխյանը (ՀՊՃՀ), Եվա Հյուսյանը (Solo Learn), Դավիթ Սահակյանը (Այբ), Յուլյա Ստակյանը (giz), Վահագն Պողոսյանը (Proximus), Հայկ Իշխանյանը (IDeA) և Սամվել Գևորգյանը (BSC):

– Ռազմավարություն՝ դեպի ինովացիոն տնտեսություն չորրորդ և ամփոփիչ սեսիան, որի ընթացում կձևավորվեն հիմնական մարտահրավերներն ու խնդիրները, կվարի Րաֆֆի Քասարջյանը (Մոնիտիս): Խոսնակներն են՝ Ալեքսանդր Եսայանը (ԻՏՁՄ նախագահ), Պիեռ Պրիվիխը («Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի միջազգային խորհրդատու), Մանուկ Հերգնյանը (EV consulting), Արտակ Մելքոնյանը (UNDP), Տիգրան Ջրբաշյանը (Ameriabank), Րաֆի Սեմերջյանը (Management Mix), Արմեն Դարբինյանը (Հայ-ռուսական համալսարան), Լյուդովիկ Չեխանովսկին (Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու), Բագրատ Ենգիբարյանը (ՁԻՀ), Արման Աթոյանը (Arloopa) և այլ ընկերությունների ներկայացուցիչներ:

Երկօրյա ինովացիոն ֆորումին աջակցություն է ցուցաբերվել «ԵՄ-ն բիզնեսի համար» և «ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնությունների շրջանակում: Ֆորումի բանախոսների և մասնակիցների ամբողջական ցանկը ներկայացված է BIF.am կայքում:

Բիզնես ինովացիոն ֆորումն ավանդաբար իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի հովանավորն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական Միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության ֆինանսավորմամբ և «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85