
GENERAL MOTORS ԵՎ CHRYSLER ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 3 ՀԱԶԱՐՈՎ ԿԿՐՃԱՏԵՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
Ավտորատադրող ամերիկյան General Motors և Chrysler ընկերությունները մտադիր են ամբողջ աշխարհում դիլերների թվաքանակը կրճատել մոտ երեք հազարով: General Motors ընկերությունը նախատեսում է դիլերների թվաքանակը կրճատել մեկ երրորդով, որը կազմում է մոտ երկու հազար, իսկ Chrysler ընկերությունը ԱՄՆ-ում գործող իր ավտոսրահների թիվը կկրճատի հազարով: Հաշվարկների համաձայն այս գործընթացների արդյունքում աշխատանքից կազատվի ավելի քան 200 հազար աշխատակից: