PANASONIC-Ի ԿՐԱԾ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է 3.95 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
Էկելտրոնիկայի համաշխարհային առաջատար ճապոնական Panasonic ընկերության կողմից հրապարակված տվյալների համաձայն մարտի վերջին ավարտված 2008-09 ֆինանսական տարում ընկերության կրած վնասների ծավալը կազմել է 379 միլիարդ յեն կամ 3.95 միլիարդ դոլար: Նշենք, որ 2007-08 ֆինանսական տարում Panasonic-ի շահույթը կազմել էր 281.88 միլիարդ յեն կամ 2.9 միլիարդ դոլար: Ընկերության հաշվետվության մեջ նաև կանխաստեսվում է, որ 2009-10 ֆինանսական տարվա արդյունքում վնասների ծավալը կկազմի 195 միլիարդ յեն կամ 2.01 միլիարդ դոլար: