Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Թունդ ալկոհոլային խմիչքների արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ զգալի աճել է
01/12/2016 12:02
Կիսվել

Թունդ ալկոհոլային խմիչքների արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ զգալի աճել է

2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանվել է 7 մլն 838 հազար 596 լիտր թունդ ալկոհոլային խմիչք` 89 մլն 883 հազար 385 դոլար մաքսային արժեքով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալների բազան, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թունդ ալկոհոլային խմիչքների արտահանման ծավալներն աճել են բնեղեն արտահայտությամբ 64.1 տոկոսով, իսկ արժեքային արտահայտությամբ` 58.5 տոկոսով։ Արտահանման մեծ մասը` 7 մլն 554 հազար 682 լիտրը, արտահանվել է Ռուսաստան։ 2015 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ` Հայաստանից Ռուսաստան թունդ ալկոհոլային խմիչքների արտահանումն աճել է բնեղեն արտահայտությամբ` 64.3 տոկոսով, իսկ արժեքային արտահայտությամբ` 60.45տոկոսով։

Հայաստանից Բելառուս արտահանումն աճել է բնեղեն արտահայտությամբ` 44.4 տոկոսով, արժեքային արտահայտությամբ` 19.9 տոկոսով (արտահանման ծավալները` 223 հազար 965 լիտր, 3մլն 698 հազար 696 ԱՄՆ դոլար)։ Հայաստանից Ղազախստան 2016-ի առաջին ինն ամիսներին արտահանվել է 55 հազար 819 լիտր թունդ ալկոհոլային խմիչք` 1մլն 87 հազար 205 դոլար մաքսային արժեքով։ Բնեղեն արտահայտությամբ արտահանման ծավալն աճել է 2.6 անգամ, արժեքով` 72.8 տոկոսով։ Հայաստանից Ղրղըզստան նույն ժամանակահատվածում արտահանվել է 4 հազար 130 բացարձակ լիտր թունդ ալկոհոլային խմիչք` 47 հազար 970 ԱՄՆ դոլար մաքսային արժեքով։ Նախորդ տարվա նկատմամբ համեմատությունը ներկայացված չէ:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41