Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՍԱՊԾ պարզաբանում է. ինչպես է հայկական դրոշմապիտակներով թուրքական վարունգն ու լոլիկը հայտնվել Ռուսաստանում
08/12/2016 11:28
Կիսվել

ՍԱՊԾ պարզաբանում է. ինչպես է հայկական դրոշմապիտակներով թուրքական վարունգն ու լոլիկը հայտնվել Ռուսաստանում

Ռուսաստանում ոչնչացված հայկական դրոշմապիտակով թուրքական վարունգների ու լոլիկների խմբաքանակ, իրականում, ՍԱՊԾ-ում չի գրանցվել, այսինքն` դրա համար ֆիտոսանիտարական սերտիֆիկատ ՍԱՊԾ-ի կողմից չի տրվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը` անդրադառնալով օրերս ՌԴ-ի Սարատովի «Ռոսսելխոզնադզորի» մարզային վարչությունում հայտնաբերված անօրինական ճանապարհով ներկրված թուրքական բանջարեղենի խմբաքանակին, որոնց վրա, ըստ ռուսական լրատվամիջոցների, եղել են Հայաստանի Հանրապետության դրոշմապիտակներ:

«Մենք նաև պարզել ենք, որ այն հայտնաբերել են իրացման ցանցում, այլ ոչ թե սահմանին, այսինքն` տեսականորեն չեմ բացառում այն հնարավորությունը, որ հայկական ապրանքի անվան ներքո, ինչ-որ բան վաճառված լինի հաշվի առնելով, որ հայկական ապրանքը որակի առումով հեղինակություն է վայելում»,- ասաց նա:

ՍԱՊԾ մամուլի խոսնակի խոսքով` իրենց գործընկեր կառույցներից պաշտոնական գրություն կամ ահազանգ նման դեպքի հետ կապված չի եղել, բայց իրենք, տեղեկանալով այս ամենի մասին, կապ են հաստատել և պարզել, որ բանջարեղենի հայկական ծագումն ապացուցող որևէ փաստաթուղթ չի ներկայացվել, բացի այն, որ դրանք մակնշված են եղել հայկական դրոշմապիտակներով:

Սարատովում «Ռոսսելխոզնադզորի» մարզային վարչության մասնագետները հայտնաբերել են անօրինական ճանապարհով ներկրվածթուրքական բանջարեղենի հերթական խմբաքանակ, որոնք մակնշվել են Հայաստանում։ Առգրավված արտադրանքի ընդհանուր ծավալըկազմել է 6 հազար 83 կգ։ «Այդ արտադրանքը զննելիս հայտնաբերվել է 3 հազար 753 կգ թարմ վարունգ և 2 հազար 330 կգ թարմլոլիկ, որոնց վրա եղել են Հայաստանի Հանրապետության դրոշմապիտակներ։ Բանջարեղենի արկղերի տակ տախտակներ են եղել,որոնց վրա նշված է եղել, որ բանջարեղենը ներկրվել է Թուրքիայից»,- նշված է հաղորդագրությունում։ Անօրինական լոլիկներն ու վարունգները ներկրած անձինք չեն կարողացել մթերքների անվտանգությունը հաստատող փաստաթղթերտրամադրել «Ռոսսելխոզնադզորի» տեսուչներին։ Բանջարեղենի ամբողջ խմբաքանակը ոչնչացվել է:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45