Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
Կարեն Կարապետյանը կարևորում է պոտենցիալ ներդրողների համար Հայաստանն ավելի հասկանալի դարձնելու անհրաժեշտությունը
09/12/2016 14:03
Կիսվել

Կարեն Կարապետյանը կարևորում է պոտենցիալ ներդրողների համար Հայաստանն ավելի հասկանալի դարձնելու անհրաժեշտությունը

Հայաստանի դիվանագիտական կորպուսը մեծ ջանքեր պետք է գործադրի տնտեսական բաղադրիչի ընդլայնման համար, քանի որ դա է երկրի զարգացման հիմքը: Ազգային ժողովում «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Հայաստանի դիվանագիտական կորպուսը պետք է գործուն միջոցառումներ իրականացնի արտերկրում Հայաստանի` հուսալի գործընկերոջ իմիջի ձևավորման համար: Գործուն միջոցառումներ պետք է իրականացնել տնտեսական համագործակցության տեսանկյունից հեռանկարային երկրների հետ արտոնյալ պայմանների սահմանման համար` նպաստելով հայկական ապրանքների ազատ մուտքին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես ներգրավված է եղել տարբեր ինտեգրացիոն հարթակներում, իսկ Իրանի հետ ընդհանուր սահմանը, մուտքի արտոնագրերի վերացումը, հեշտացնում է փոխգործակցությունը: Կարեն Կարապետյանը կարծում է, որ տնտեսավարողների համար դեսպանությունները պետք է դառնան հարթակ` ապրանքների առաջմղման, շահերի պաշտպանության համար:

Այս առումով ՀՀ վարչապետն առանձնացրեց մի քանի կարևոր գործողություններ: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է խորացնել ակտիվ արտաքին քաղաքականությունը՝ օգտագործելով ԵԱՏՄ անդամակցությունը, ԵՄ-ի հետ նոր ձևաչափի ընձեռած հնարավորությունները, ապահովել ՀՀ հեղինակության և ճանաչողության բարձրացումը` ներկայացնելով ՀՀ-ում ներդրումներ կատարելու առավելությունները: «Անհրաժեշտ է բացահայտել նոր շուկաներ` նաև օտար ներդրումների ներգրավման ուղղությամբ, կարևորել ոլորտային աջակցության ծրագրերը, հստակեցնել Հայաստանում տնտեսական դիվանագիտության մասնակիցների շրջանակը և յուրաքանչյուրի դերակատարումը: Երկրի փոքրությունը, շուկայի փոքրությունը ցույց է տալիս, որ մենք աշխարհի համար պետք է ընկալելի լինենք և մեր տեղը գտնենք »,- մանրամասնեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը հավելեց, որ հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ և խնդրել` լինել նաև մեր դեսպանը ու քարոզել, հուշել, թե ինչ անել, որ Հայաստանն ավելի բաց ու հասկանալի լինի պոտենցիալ ներդրողների համար:

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33