Վարչապետ Կարապետյանը հանձնարարեց ավարտել մարզերի անձնագրերի ձևավորումը
Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարեց ավարտել մարզերի անձնագրերի ձևավորումը: Վարչապետի խոսքով՝ դրանցում ֆիքսվելու են բոլոր այն ցուցանիշները, որոնք բնութագրում են մարզը:
«Պետք է կոորդինացնել մարզպետների հետ աշխատանքը՝ համայնքների բյուջեների համեմատության ու վերլուծության առումով: Ինչը նկատի ունեմ, երկու օր առաջ Վայոց Ձորի և Արարատի մարզեր կատարած այցելությունների ժամանակ համայնքների բյուջեների համեմատությունները բնակչության քանակի մասով բավականին լուրջ ինֆորմացիա է տալիս, որի հիման վրա մենք կարող ենք կանխատեսում անել և դնել այն հորիզոնները, որոնք համայնքային բյուջեները կարող են ունենալ: Մարզպետներին, իրենց համապատասխան վարչություններին պետք է հանձնարարել՝ յուրաքանչյուր համայնքի բյուջե վերլուծել, համեմատել համեմատելի բյուջեների հետ և հայտնաբերել այն համամասնությունները, որոնց հիման վրա կձևավորվի համայնքի բյուջեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Կարապետյանը: