Բիզնես

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 72.79-0.55 WTI - 69.38-0.52
COMEX:  GOLD - 2631.50-0.36 SILVER - 30.29+0.46
COMEX:  PLATINUM - 952.60+1.36
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.98+0.27 EUR/GBP - 1.039-0.45
FOREX:  EUR/USD - 1.039-0.45 GBP/USD - 1.2529-0.33
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42906.95+0.16 NASDAQ - 19764.89+0.98
STOCKS US: S&P 500 - 5974.07+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8102.72+0.22 CAC40 - 7272.32-0.03
STOCKS EUR:  DAX - 19848.77-0.18
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Ռոստելեկոմ․ Շանթ Պրեմիում` նոր HD հեռուստաալիք
28/12/2016 15:54
Կիսվել

Ռոստելեկոմ․ Շանթ Պրեմիում` նոր HD հեռուստաալիք

Ամանորին ընդառաջ «Ռոստելեկոմը» հերթական ներդրումն է իրականացնում հեռուստատեսության բոլոր բաժանորդների համար՝ ներկայացնելով «Շանթ» հեռուստաընկերության հետ համատեղ նախագիծը։

«Ռոստելեկոմը» «Շանթ» հեռուստաընկերության հետ համատեղ ներկայացնում է նոր՝ «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքը, որը դեկտեմբերի վերջից սկսած հեռարձակվելու է ԲԱՑԱՌԱՊԵՍ «Ռոստելեկոմի» ցանցում՝ պատկերների լավագույն՝ HD որակով։

Հեռուստանախագծի շրջանակներում ընկերության բոլոր բաժանորդները հնարավորություն են ստացել բացառիկ պայմաններով մեկ օր առաջ դիտելու լավագույն հեռուստասերիալները ոչ միայն առանց գովազդի, այլ նաև օրվա ցանկացած պահին` օգտագործելով Նախկին հաղորդումներ (TV on Demand) ծառայությունը:

Մեկ այլ նշանակալի առավելություն է գերազանց որակը, ինչն ապահովում է ամենավառ ու գունեղ պատկերով հեռուստադիտումը։

«Շանթ Պրեմիում» հեռուստաալիքի եթերը հագեցած է ամենադիտվող սիթքոմներով ու բոլոր ժամանակների ամենասիրված հաղորդումներով, որոնք մշտապես թարմացվելու և նորացվելու են՝ հեռարձակելով ու հեռուստադիտողի դատին ներկայացնելով նոր հեռուստանախագծեր Պրեմիում որակով։

«Շանթ հեռուստաընկերության հետ համագործակցությունը մեր բաժանորդներին հնարավորություն կտա մշտապես լինելու մեկ քայլ առաջ և շուրջօրյա դիտելու որակյալ, դիտարժան հաղորդումներ ու նախագծեր»,-նշեց «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «Ռոստելեկոմ» Հայաստան գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» Հայաստան  (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկն է և հաջողությամբ մատուցում է ինտրնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34