ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ ԵՆ ՏԱՐԲԵՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ 16/05/09
Երեկ` մայիսի 15-ին, Եվրոպայի հիմնական բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքում ինդեքսները շարժվել են տարբեր ուղղություններով: Բրիտանական FTSE 100 ինդեքսը նվազել է 14.47 կետով կամ 0.33%-ով և կազմել է 4348.11 կետ: Ֆրանսիական CAC 40 ինդեքսը աճել է 12.76 կետով կամ 0.40%-ով և կազմել է 3169.05 կետ: Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.97 կետով կամ 0.02%-ով և կազմել է 4737.5 կետ: ՀամաեվրոպականFTSEurofirst 300 ինդեքսը աճել է 0.5%-ով և կազմել է 839.44 կետ: