Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Իգնատի Առաքելյանը մասնակցել է Բեռլինում կայացած գյուղատնտեսության նախարարների 9-րդ համաժողովին
24/01/2017 18:47
Կիսվել

Իգնատի Առաքելյանը մասնակցել է Բեռլինում կայացած գյուղատնտեսության նախարարների 9-րդ համաժողովին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարարի հրավերով Բեռլին կատարած եռօրյա այցի շրջանակում մասնակցել է «Գյուղատնտեսությունը և ջուրը՝ բանալի աշխարհը  սնուցելու համար» խորագրով գյուղատնտեսության նախարարների 9-րդ համաժողովին,  «Բեռլինյան կանաչ շաբաթ» գյուղատնտեսական միջազգային ամենամյա ցուցահանդեսին, ինչպես նաև մի շարք հանդիպումներ է ունեցել:

Հունվարի 21-ին տեղի ունեցած գյուղատնտեսության նախարարների 9-րդ համաժողովի մասնակիցները, որոնց կազմում էին աշխարհի ավելի քան 80 երկրների գյուղատնտեսության նախարարներ, անդրադարձել են գյուղատնտեսության բնագավառում ջրի կայուն օգտագործման և կառավարման խնդրին, կարևորվել են նաև ջրի հասանելիության, խնայողատար տեխնոլոգիաների կիրառման, սուբսիդավորման նվազեցման հարցերը: Համաժողովի արդյունքում գյուղատնտեսության նախարարների կողմից ընդունվել է համատեղ կոմյունիկե և կոչ է արվել մասնակիցներին ազգային մակարդակներում իրագործել առաջարկված գործողությունները:

Ֆորումի շրջանակներում կայացել են Իգնատի Առաքելյանի հանդիպումները Լիտվայի գյուղատնտեսության նախարար Բրոնիուս Մարկաուսկասի, Սլովենիայի գյուղատնտեսության նախարար Դեջան Ժիդանի և Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջպետական հարաբերությունների և գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է նաև ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Գրացիանո դա Սիլվայի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում ՊԳԿ-ի կողմից իրականացվող և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր:

Իգնատի Առաքելյանը հանդիպում է ունեցել  ԳԴՀ պարենի և գյուղատնտեսության նախարարի խորհրդարանական պետքարտուղար Պետեր Բլեզերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Պետեր Բլեզերը նշել է, որ հունիսին պատրաստվում է այցելել Հայաստան` տեղում ծանոթանալու երկու երկրների միջև գործակցության առկա  հնարավորություններին:

Հանդիպումներ են կայացել գյուղատնտեսական տեխնիկայի և գործիքների արտադրությամբ մասնագիտացած «ԿԼԱԱՍ», «Ջոն Դիր» և «Գրիմմե» գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի կողմից ներկայացվել է ծրագրային առաջարկ Հայաստանի գյուղտեխնիկայի վերազինման և արդիականացման վերաբերյալ:

Այցի շրջանակում Իգնատի Առաքելյանը հանդիպել է նաև Գերմանիայի Վայհենշտեֆան–Տրիսդորֆի գյուղատնտեսական համալսարանի միջազգային կառավարման ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Յոհաննես Հոլցերի հետ, ինչպես նաև մասնակցել է «Բեռլինյան կանաչ շաբաթ» գյուղատնտեսական միջազգային ամենամյա ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը, որտեղ առանձին տաղավարով «Անիլենդ» կազմակերպության կողմից ցուցադրվել են նաև հայկական արտադրության կոնյակը և գինիները:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83