Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Սերժ Սարգսյան. Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ կա
25/01/2017 12:33
Կիսվել

Սերժ Սարգսյան. Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ կա

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը էներգետիկ ոլորտը համարում է Հայաստանի տնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկը: Նախագահի խոսքով` էներգետիկ բնագավառի զարգացման ռազմավարության առումով հատկապես կարևոր է վերականգնվող էներգետիկայի զարգացումը` արևային, հողմային, երկրաջերմային և հիդրոէներգետիկայի ուղղություններով: Հունվարի 25-ին Երևանում մեկնարկած «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շրջանակներում տեղի ունեցած համաժողովում ՀՀ նախագահը իր ելույթում նշեց, որ երկարաժամկետ առումով կանաչ սկզբունքների վրա հիմնված տնտեսություններն ավելի հեռանկարային են և կայուն: «Բազմաթիվ փորձագիտական հետազոտությունների արդյունքների համաձայն՝ Հայաստանն ունի արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ: Ներդրողների համար գրավիչ դաշտ ստեղծելու նպատակներով վերջին շրջանում իրականացվել են մի շարք օրենսդրական բարեփոխումներ՝ կիրառելով համաշխարհային լավագույն փորձը: Հարկ է նշել, որ վերջին տարիների ընթացքում շուրջ 80%-ով նվազել է արևային ֆոտովոլտային կայանների տեխնոլոգիական արժեքը: Դրա շնորհիվ արդյունաբերական ծավալի արևային ֆոտովոլտային տեխնոլոգիան Հայաստանում առկա էլեկտրաէներգիայի արտադրության մյուս տեխնոլոգիաների նկատմամբ դարձել է մրցունակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սերժ Սարգսյանը:

Ըստ ՀՀ նախագահի` նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այժմ այդ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է ստանալ ֆոտովոլտային կայանների համար մրցունակ սակագին, ինչն իր հերթին թույլ կտա բացառել բացասական ազդեցությունները վերջնական սպառողների համար սահմանված էլեկտրական էներգիայի սակագնի վրա:

Նախագահի խոսքով` համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների համար հնարավորություններ են ստեղծվում մասնակցելու Հայաստանում իրականացվող մրցույթներին և կառուցելու մեծ հզորությամբ ֆոտովոլտային կայաններ: Նա նշեց, որ  առաջիկա մի քանի տարիների ընթացքում նախատեսվում է զգալիորեն ավելացնել վերականգնվող էներգետիկայի բաժինն ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում՝ կառուցելով արևային, հողմային և երկրաջերմային էլեկտրակայաններ: «Այս համաժողովը շատ լավ հարթակ կարող է դառնալ քննարկելու Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումներն ու ներդրումային հնարավորությունները: Մաղթում եմ Ձեզ արգասաբեր աշխատանք և վստահ եմ, որ արդյունքները չեն հապաղելու»,- ասաց Սերժ Սարգսյանը:

«Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների եռօրյա շարքը իրականացվում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնի նախաձեռնությամբ: Միջոցառման շրջանակներում կներկայացվեն Հայաստանում էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում կատարված վերջին զարգացումներն ու առկա հիմնախնդիրները, ինչպես նաև՝ ոլորտում հավանական ներդրումների հեռանկարները:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41