Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 422.00+3.00 EUR SELL - 426.50+1.50
OIL:  BRENT - 91.79+0.16 WTI - 85.82+0.25
COMEX:  GOLD - 4493.00+3.35 SILVER - 65.73+2.80
COMEX:  PLATINUM - 1816.70+5.15
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.43-0.62 EUR/GBP - 1.1676+0.84
FOREX:  EUR/USD - 1.1676+0.84 GBP/USD - 1.3611+0.55
STOCKS RUS:  RTSI - 803.89+1.17
STOCKS US: DOW JONES - 53463.05+0.22 NASDAQ - 26331.09+0.16
STOCKS US: S&P 500 - 7707.98+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 66216.79+1.36 TOPIX - 4059.73+1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25698.49+0.80 SSEC - 3903.72+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10743.35+0.14 CAC40 - 8501.91-0.09
STOCKS EUR:  DAX - 26091.33-0.14
20/08/2026  CBA:  USD - 365.26+0.3 GBP - 498.32+3.47
20/08/2026  CBA:  EURO - 427.21+3.56
20/08/2026  CBA:  GOLD - 52384+714 SILVER - 744-19.87
Իրանի և Հայաստանի տուրօպերատորները բանակցում են միասնական զբոսաշրջային փաթեթ ունենալու ուղղությամբ
01/02/2017 19:15
Կիսվել

Իրանի և Հայաստանի տուրօպերատորները բանակցում են միասնական զբոսաշրջային փաթեթ ունենալու ուղղությամբ

Հայաստանի զբոսաշրջային օպերատորների և լրատվամիջոցների ճանաչողական այցն Իրան բավական արդյունավետ է անցել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց պատվիրակությունը գլխավորած ՀՀ տնտեսական զարգացման ներդրումների նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Այցը տեղի է ունեցել հունվարի 22-29-ը և այն կազմակերպվել է Իրանի Մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության հրավերով: Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ պետական, մասնավոր հատված ձևաչափով: Հանդիպումներ են տեղի ունեցել Թեհրանում, Թավրիզում, Ուրմիայում, Սպահանում:

«Հանդիպումներն անցկացվել են զբոսաշրջային ընկերությունների, հյուրանոցային ծառայությունների, լրատվամիջոցների, այդ թվում, «Արմենպրես» լրատվական գործակալության ներկայացուցչի մասնակցությամբ: Բոլոր հանդիպումների ընթացքում քննարկվել են հարցեր` կապված երկու ուղղություններով զբոսաշրջային այցելություններն ակտիվացնելու, համատեղ միջոցառումներ իրականացնելու, հայ-իրականան զբոսաշրջային արդյունքի ձևավորման և այն միջազգային շուկայում ներկայացնելու հետ»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Նա տեղեկացրեց, որ հանդիպումների ընթացքում ներկայացվել են հայկական, իրանական զբոսաշրջային հնարավորությունները: Ըստ նրա` արդյունքները գոհացուցիչ են, արդեն Հայաստանի և Իրանի զբոսաշրջային ընկերությունները բանակցում են` միասնական զբոսաշրջային փաթեթների ձևավորման ուղղությամբ:

«Ի դեպ, Սպահանում քննարկվել է Սպահան-Գյումրի ավիաչվերթ կազմակերպելու, ինչպես նաև դրանք քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը:Նախատեսվում է ավիաընկերությունների հետ համագործակցությամբ առաջիկայում կազմակերպել իրանական լրատվամիջոցների այց Հայաստանը և այցելություն` հակառակ ուղղությամբ», – ասաց  Մեխակ Ապրեսյանը:

20/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.26
+0.3
Եվրո (EUR)
427.21
+3.56
Ռուբլի (RUR)
4.3489
+0.0623
Լարի (GEL)
139.87
+0.23
52384
+714
Արծաթ
744
-19.87