
Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Ղրղզստանի տրանսպորտի և ճանապարհների նախարար Ջամշիտբեկ Կալիլովին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և ճանապարհների նախարար Ջամշիտբեկ Կալիլովին:
Կալիլովը Հայաստան է եկել՝ մասնակցելու փետրվարի 10-11-ը Ծաղկաձորում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությանը։
Երկօրյա խորհրդակցության ընթացքում կքննարկվեն համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և փուլերի իրականացման միջոցառումների ծրագիրը («Ճանապարհային քարտեզը»), ինչպես նաև՝ օդային, ջրային տրանսպորտին, կաբոտաժային փոխադրումներին առնչվող մի շարք հարցեր։
Խորհրդակցության ընթացքում ելույթ կունենա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։