
Google-ը գործարկում է Youtube TV ծառայությունը
Google կորպորացիան հայտարարել է, որ շուտով Youtube տեսահարթակի շրջանակներում կգործարկվի Youtube TV ծառայությունը, որը օգտատերերին հեռուտաալիքներ դիտելու հնարավորություն կտա։ Youtube TV-ի արժեքը կլինի 35 դոլար ամսական։ Այս սակագինը թույլ կտա հեռաձակումները դիտել միանգամից 6 օգտահաշվով։
Նախնական փուլում Youtube TV-ի միջոցով կհեռարձակվեն ABC, CBS, FOX, NBC, ESPN հեռուստաալիքները, տեղական սպորտային ալիքները և մի քանի տասնյակ կաբելային ալիք։
Ծառայությունն առայժմ հասանելի կլինի միայն ԱՄՆ օգտատերերի համար։ Հեռաձակումները հնարավոր կլինի դիտել նաև Chromecast կցորդ սարքերի միջոցով։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։