PicsArt-ի ներբեռնումներն անցել են 400 միլիոնից, հավելվածն ունի ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր
PicsArt-ը յուրահատուկ հնարավորություն է տալիս իր օգտատերերին ազատ օգտագործման համար ստիկերներ պատրաստելու եւ տարածելու համար
PicsArt ֆոտոխմբագրման հավելվածն ու սոցիալական ցանցը, որն արդեն ունի 400 միլիոն ներբեռնում եւ ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր, այժմ իր օգտատերերին հնարավորություն է տալիս ազատ օգտագործման համար ստիկերներ ստեղծել ու կիսվել դրանցով աշխարհի հետ: Օգտատերերի ստեղծած ստիկերները կարելի է օգտագործել նկարներ խմբագրելու, ընկերների հետ PicsArt Remix Chat -ի ինչպես նաեւ ցանկացած այլ սոցցանցի կամ ծառայության միջոցով շփվելու համար։
Լուսանկարների մշակումից, կոլաժների պատրաստումից, նկարչությունից և համատեղ խմբագրումից բացի, այս նոր գործառույթով PicsArt-ը զվարճանքի եւ ստեղծագործման հավելյալ հնարավորություններ է ընձեռում իր օգտատերերին։ PicsArt-ի թարմացված տարբերակը, որը հասանելի է iOS և Android հարթակներում, ստիկերներ պատրաստելու համար խմբագրման բազմազան հնարավորություններ է պարունակում։ Ավելին, ստիկեր պատրաստելիս օգտատերերը կարող են օգտվել PicsArt-ի վեց միլիոնից ավել ազատ օգտագործման համար հասանելի free-to-edit (FTE) նկարներից։ Ի դեպ, PicsArt-ի այս ազատ օգտագործման համար հասանելի լուսանկարների հավաքածուն համարվում է աշխարհում օգտատերերի կողմից ստեղծված անվճար ամենածավալուն հավաքածուներից մեկը:
Այսօրվանից, PicsArt հավելվածի օգտատերերը ինքնուրույն կստեղծեն ու կխմբագեն ազատ օգտագործման համար հասանելի ստիկեր: Ավելին, բոլոր ստիկերների հեղինակները նշված են, իսկ ստիկերները խմբավորված են մեկ տեղում՝ հնարավորություն տալով օգտատերերին բացահայտել ընկերների կամ այլ հեղինակների կողմից պատրաստված ամենատարածված ստիկերները:
Յուրաքանչյուր օգտատեր կարող է հասանելի ստիկերները նաեւ խմբագրել՝ օգտվելով, օրինակ, բազվաթիվ «խելացի» Magic Effect-ներից, նկարչական գործիքներից կամ այլ խմբագրման միջոցներից։ Ստիկերները կարելի է պահել անհատական էջում, օգտագործել նկարներ խմբագրելիս ու նկարները մեկնաբանելիս, տարածել դրանք PicsArt-ի Remix չաթի, ինչպես նաև Instagram, Facebook, Messenger, WhatsApp-ի կամ այլ սոցիալական ցանցերի ու ծառայությունների միջոցով:
PicsArt ստիկերների հնարավորությունները անսահման են: Օրինակ կարելի է՝
1. սիրելի շունիկի նկարից նրա դեմքով «emoji» ստիկեր պատրաստել
2. սեփական դեմքով ստիկեր պատրաստել, որը կարելի է տեղադրել հանրահայտ մարդկանց նկարներում (photobombing) կամ ընկերների հավաքույթների ֆոտոներում
3. ստիկերից ստեղծել կալեդասկոպի (kaleidoscope) նման կամ հանրային խնդիրներ արտահայտող պրոֆիլի նկարներ (cause-oriented), ծննդյան տարեդարձի համար բացիկներ եւ այլն
4. սիրված մուլտհերոսների, Զատիկի կամ այլ տոնի նվիրված ստիկերներ ստեղծել ու տեղադրել դրանք լուսանկարների վրա:
«Ստիկերները ընդարձակում են օգտատերերի ստեղծագործելու և ինքնաարտահայտվելու հնարավորությունները», նշում է PicsArt ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը: «Երբ մենք թողարկեցինք ճշգրիտ ու հզոր ֆունկցիաներով աշխատող Cutout գործիքը, այն դարձավ ամենաօգտագործվողներից մեկը. այսօր օրական ավելի քան 200 հազար օգտատեր cutout-ով նկարներ և կոլաժներ են պատրաստում: Ուստի մենք որոշեցինք զարգացնել cutout-ը՝ խրախուսելով օգտատերերի անհատականությունն ու ստեղծարարությունը, միաժամանակ տրամադրելով ստիկերների ստեղծման, տարածման և բացահայտման համար մի շարք հնարավորություններ»:
PicsArt-ը ֆոտոխմբագրման առաջատար հավելված եւ ստեղծագործ մարդկանց համայնք է։ PicsArt-ի միջոցով հնարավոր է նկարել, ընկերների հետ համատեղ լուսանկարներ խմբագրել, ստիկերներ պատրաստել և ներկայացնել այդ ստեղծագործություններն աշխարհին: PicsArt-ը միակ անվճար հավելվածն է, որն իրական ստեղծագործական ազատություն է ընձեռում՝ խմբագրման համար նախատեսված ավելի քան 3000 գործիքներով ու հատուկ էֆեկտներով: PicsArt-ը հասանելի է 20 լեզուներով գրեթե ամբողջ աշխարհում: Հավելվածն ունի արդեն 400 միլիոն ներբեռնում և ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր: Անվճար է iOS, Android և Windows հարթակների համար: Ներբեռնեք հավելվածը կամ այցելեք www.picsart.am: