Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Կարեն Կարապետյան. Սա Հայաստանի համար նոր գործընթացի սկիզբ է, որը հանքարդյունաբերությունը կդարձնի առավել թափանցիկ
24/03/2017 18:14
Կիսվել

Կարեն Կարապետյան. Սա Հայաստանի համար նոր գործընթացի սկիզբ է, որը հանքարդյունաբերությունը կդարձնի առավել թափանցիկ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) թեկնածու անդամ երկիր դառնալուն նվիրված միջոցառմանը: Այն կազմակերպվել է ՀՀ կառավարության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի աջակցությամբ:

«Սա Հայաստանի համար նոր գործընթացի սկիզբ է, որի նպատակն է տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկը՝ հանքարդյունաբերությունը, դարձնել առավել թափանցիկ, պետական մարմինների և արդյունահանող կազմակերպությունների աշխատանքը՝ առավել հաշվետու, իսկ Հայաստանի քաղաքացուն՝ առավել կոմպետենտ և տեղեկացված: Սրանք միանգամայն համահունչ են կառավարության որդեգրած բաց և թափանցիկ գործելաոճին և հանդիսանում են մեր կողմից իրականացվող բարեփոխումների բաղկացուցիչ մասը», -ասել է ՀՀ վարչապետը:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ հանքարդյունաբերությունը կարևոր և բարդ ոլորտ է, որտեղ խաչվում են հանրային ակնկալիքները, գործարարի շահը և պետության կայուն զարգացման գերակայությունները: «Մեզ համար կարևորը հավասարակշռության այն բանաձևը գտնելն է, որով կստեղծվի բոլորի համար թափանցիկ և արդյունավետ կառավարվող դաշտ, կներգրավվեն ներդրումներ, որոնք կապահովեն կայուն տնտեսական աճ՝ միջազգային լավագույն փորձի և ստանդարտների կիրառմամբ», – նշել է կառավարության ղեկավարը՝ կարևորելով ԱՃԹՆ հարթակի ձևավորումը: Վարչապետն ասել է, որ կառավարության, արդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված բազմաշահառու խումբը՝ նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, մեկ տարում լիովին կատարել է իր առջև դրված խնդիրները, ինչի արդյունքում ՀՀ-ն ստացավ ԱՃԹՆ թեկնածու անդամի կարգավիճակ: «Միևնույն ժամանակ կարծում եմ, որ ԱՃԹՆ անդամակցությունը միջոց է, բայց ոչ վերջնանպատակ: Անհրաժեշտ է ձեռնամուխ լինել հաջորդ փուլի աշխատանքներին, որի արդյունքները պետք է տեսանելի լինեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Խնդիրն ավելի հստակ ձևակերպելով՝ առաջիկա մեկ ու կես տարվա ընթացքում պետք է ունենանք Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ֆինանսական թափանցիկության բարձր մակարդակ՝ ԱՃԹՆ ստանդարտին համապատասխան զեկույցով և հասարակությանը հասանելի ամբողջական ու մատչելի տեղեկատվությամբ: Իսկ որպես հեռանկարային նպատակ՝ հարթակը կարող է ծառայել նաև ԱՃԹՆ ստանդարտի պահանջներից դուրս՝ որպես միջազգային լավագույն փորձի և պատասխանատու հանքարդյունաբերության գաղափարն ամրապնդող ներուժ Հայաստանում», – ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին կատարված աշխատանքներին ցուցաբերած աջակցության և գործընթացին օժանդակությունը շարունակելու պատրաստակամություն հայտնելու համար:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, կարևորելով EITI/ԱՃԹՆ ստանդարտի ներդրումը, նշել է, որ այն հնարավորություն կտա ավելի լայն և ինստիտուցիոնալ հիմքով ապահովել ՀՀ քաղաքացիների տեղեկատվության ազատության իրավունքը հանքարդյունաբերության ոլորտում, որի առնչությամբ առկա է սահմանադրական կարևոր դրույթ՝ ընդերքը պետական սեփականություն է: «Որպես բազմաշահառու խմբի անդամ՝ կարող եմ պնդել, որ Հայաստանում ներդրվում է միանգամայն նոր, նախադեպը չունեցող կոլեկտիվ կառավարման մշակույթ: Հասնելով EITI-ին անդամակցելու մեր նպատակին՝ այժմ պետք է անցնենք ծրագիրն իրականացնելու պատասխանատու փուլին: Այսուհետ, իմ միակ հորդորը կլինի այն, որ աշխատանքում մինչև վերջ առաջնորդվենք մեկ ընդհանուր նպատակով՝ երկրում հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմամբ», – ասել է Դավիթ Հարությունյանը:

Իր ելույթում Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը շնորհավորել է Հայաստանի՝ ԱՃԹՆ թեկնածու երկիր դառնալու կապակցությամբ. «Ամենակարևորը, սակայն, ԱՃԹՆ անդամ դառնալը չէ, այլ այն հանձնառությունը, որ ստանձնում են կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը և հանքարդյունաբերության ոլորտը, այն է՝ շարունակաբար միավորել իրենց ջանքերը առավել մեծ թափանցիկություն ապահովելու և մաքուր, պատասխանատու և ինքնաբավ հանքարդյունաբերության զարգացմանը նպաստելու համար»:

ԱՃԹՆ թեկնածու երկիր դառնալու կապակցությամբ շնորհավորական ելույթ են ունեցել նաև Հայաստանում Միացիալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը  և Համաշխարհային բանկի արտաքին կապերի ավագ պատասխանատու Վիգեն Սարգսյանը: Միջազգային գործընկերները վերահաստատել են Հայաստանում ԱՃԹՆ ներդրման գործընթացին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02