Տնտեսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Կարեն Բաղդասարյան. Սպայկան նախատեսում է ավելացնել լոլիկի և վարունգի արտադրանքի ծավալները
19/04/2017 16:14
Կիսվել

Կարեն Բաղդասարյան. Սպայկան նախատեսում է ավելացնել լոլիկի և վարունգի արտադրանքի ծավալները

«Սպայկա» ընկերությանը պատկանող ջերմոցային տնտեսությունը տարեկան արտադրում է մոտ 15 հազար տոննա լոլիկ և վարունգ: Ընկերության ջերմոցային տնտեսությունն ունի ավելի քան 450 աշխատակից: Արարատի մարզի Շահումյան համայնքում գտնվող ջերմոցային տնտեսությունում լրագրողների հետ շրջայցի ընթացքում «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը հայտնեց, որ այս տարվա ընթացքում նախատեսում են ևս 20 հեկտար ջերմոց կառուցել և ավելացնել արտադրության ծավալները: «Ջերմոցային համալիրը կառուցվել է 2014 թվականին՝ բողկի արտադրության համար։ Ընդամենը մեկ տարի հետո՝ 2015 թվականին, ջերմոցային համալիրում արտադրված բողկը գրավել է Ռուսաստանի շուկայում այդ ապրանքատեսակի 15-20 տոկոսը։ Շատ հաջողված պրոյեկտ էր», «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Կարեն Բաղդասարյանը։

Նա պատմեց, որ երկու տարի հետո սկսել են վերակառուցման աշխատանքները, և բողկի արտադրությունն այժմ կազմակերպված է բաց գրունտում, իսկ ջերմոցները վերածվել են լոլիկի ջերմոցների։ «Ներկայումս 35 հեկտար տարածքից 5 հեկտարը վարունգի արտադրության նպատակով է օգտագործվում, մնացած 30 հեկտարը՝ լոլիկի։ Տարեկան արտադրվում է մոտ 15 հազար տոննա արտադրանք։ Այստեղ աշխատում են ավելի քան 450 աշխատակից։ Այս տարի ևս 20 հեկտար կկառուցվի, նախատեսվում է, որ կունենանք 600-700 աշխատակից»,-նշեց Բաղդասարյանը։

Արդյունքում նախատեսվում է, որ արտադրանքի ծավալը կհասնի տարեկան 25 հազար տոննայի: Ամբողջ արտադրանքը պլանավորվում է արտահանման համար։ Կարեն Բաղդասարյանը ներկայացրեց, որ փակ գրունտում տարեկան արտադրվում էր մոտ 9000 տոննա բողկ, այժմ արդեն բաց գրունտում կրճատվել է արտադրման սեզոնը, սակայն տարեկան արտադրվում է 6000 տոննա բողկ։ Այստեղ ևս նախատեսվում է ցանքատարածությունը մեծացնել՝ արտադրությունը հասցնելով 10 000 տոննայի։

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88