Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Հայկ Հարությունյան. ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրն ընթանում է ըստ ժամանակացույցի
28/04/2017 20:12
Կիսվել

Հայկ Հարությունյան. ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրն ընթանում է ըստ ժամանակացույցի

Ատոմային էներգետիկայի ոլորտում ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը շարունակվում է ըստ ժամանակացույցի: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ենթակառուցվածքների և էներգետիկայի բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը: Նա ընդգծեց, որ չնախատեսված խնդիրներ չկան։

«Ավելին, առկա են մի շարք խնայողություններ՝ նախատեսված նախագծային հաշվարկներից: Ատոմակայանը մայիսից մինչեւ հուլիսի առաջին կեսը կդադարեցնի աշխատանքները պլանային վերանորոգման նպատակով: Եվս մեկ պլանային վերանորոգում կիրականացվի 2018թ-ին, ինչով կավարտվեն ատոմային էներգաբլոկի շահագործման երկարացման բոլոր աշխատանքները»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցմանը եւ նախատեսվող հզորությանը, ապա Հայկ Հարությունյանը նշեց, որ ներկայումս դիտարկվում են տարբեր սցենարներ, ուսումնասիրվում են բազմաբնույթ տեխնոլոգիաներ:

«Այս պահին հստակ ներդրող չկա, նախագիծը դեռ պլանային փուլում է։ Կարող ենք ասել միայն, որ նոր էներգաբլոկը կկառուցվի այն ժամանակ, երբ հինը շահագործումից դուրս կգա»,-ավելացրեց նա։

Փոխնախարարը հիշեցրեց նաեւ, որ 2017թ. նվազեցվեցին էլեկտրաէներգիայի եւ գազի սակագները։ Դրա հետ մեկտեղ, այս տարվա առաջին եռամսյակի արդյունքում առկա են բավական դրական միտումներ էլեկտրաէներգիայի արտադրության եւ արտահանման ոլորտում: Արտադրությունն աճել է մոտ 9,3 տոկոսով, արտահանումը եւ ներքին սպառումը եւս աճել են:

«2016թ. ընթացքում կրճատվել է հայկական էլեկտրական ցանցերում կորուստների թիվը, ավելացել է հիդրոէներգետիկայի մասնաբաժինն էներգետիկ համակարգում։ Սա դրական ազդեցություն ունի էներգետիկայի ողջ համակարգի կայունության եւ հեռանկարային զարգացման համար»,-հավելեց նա։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12