Տնտեսական

USD BUY - 368.50+0.00 USD SELL - 371.00+0.00
EUR BUY - 429.00+0.00 EUR SELL - 435.00+0.00
OIL:  BRENT - 113.16+3.70 WTI - 104.34+1.59
COMEX:  GOLD - 4519.50-1.35 SILVER - 73.14-2.35
COMEX:  PLATINUM - 1969.60-0.37
LME:  ALUMINIUM - 3522.00+0.00 COPPER - 12996.50+0.00
LME:  NICKEL - 19365.00+0.00 TIN - 49423.00+0.00
LME:  LEAD - 1949.00+0.00 ZINC - 3344.50+0.00
FOREX:  USD/JPY - 157.24+0.22 EUR/GBP - 1.1684-0.34
FOREX:  EUR/USD - 1.1684-0.34 GBP/USD - 1.352-0.39
STOCKS RUS:  RTSI - 1094.42-2.24
STOCKS US: DOW JONES - 48941.90-1.13 NASDAQ - 25067.80-0.19
STOCKS US: S&P 500 - 7200.75-0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 59513.12+0.38 TOPIX - 3728.73+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 25898.61+0.47 SSEC - 4112.16+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10363.93+0.00 CAC40 - 7976.12-1.71
STOCKS EUR:  DAX - 23991.27-1.24
05/05/2026  CBA:  USD - 370.44-0.34 GBP - 501.65+0.24
05/05/2026  CBA:  EURO - 432.9-1.51
05/05/2026  CBA:  GOLD - 55225+1318 SILVER - 871.09+3.61
Վահան Մարտիրոսյանը մասնակցել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովին
16/05/2017 17:12
Կիսվել

Վահան Մարտիրոսյանը մասնակցել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը  մայիսի 14–15-ը Պեկինում մասնակցել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովի աշխատանքներին։ 

Համաժողովի հիմնական թեման Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու և 21-րդ դարում մետաքսի ծովային ճանապարհի համատեղ կառուցումն էր, որի նախաձեռնողը Չինաստանի նախագահ Սի Ծինփինն է:

Այս նախագծում ներգրաված են հարյուրից ավելի երկրներ և միջազգային կազմակերպություններ, որոնց մասնակցությամբ և աջակցությամբ այն զգալի առաջընթաց է արձանագրել։ Ձևավորվել է միջազգային համագործակցության խոշոր կոնսենսուս, որը բոլոր մակարդակներում  արդեն  նշանակալի արդյունք է գրանցել։

Ներկայացուցչական համաժողովին իրենց մասնակցությունն են ունեցել 29 երկրի ղեկավարներ, 130 երկրների կառավարության ներկայացուցիչներ, 70 միջազգային կազմակերպություններ և բազմաթիվ այլ ընկերություններ։

Համաժողովի շրջանակներում տեղի ունեցած լիագումար նիստում քննարկվել են ծրագրի  ֆինանսական հնարավորությունները, անարգել առևտրին վերաբերող մի շարք հարցեր։ Հաջորդիվ կայացել են խմբային 6 քննարկումներ։

Համաժողովի ընթացքում  նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է այն ենթակառուցվածքային ծրագրերը, որոնց իրականացումը կնպաստի բարելավելու Հայաստանի տարանցիկ հնարավորությունները և Արևելյան Ասիայով կապ հաստատելու Ռուսաստանի Դաշնության և եվրոպական այլ երկրների հետ:

Հաշվի առնելով, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը Մետաքսի ճանապարհի մի հատվածն է,  ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են նաև Հայաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորությունները և դրանց ծավալը մեծացնելու նախապայմանները:

Համաժողովի շրջանակներում Վահան Մարտիրոսյանը հանդիպումներ է ունեցել տրանսպորտի ոլորտը կարգավորող բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև չինական մի շարք շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

05/05/2026
դրամ
Դոլար (USD)
370.44
-0.34
Եվրո (EUR)
432.9
-1.51
Ռուբլի (RUR)
4.9006
-0.0372
Լարի (GEL)
137.94
+0.06
55225
+1318
Արծաթ
871.09
+3.61