Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Վիվասել-ՄՏՍ. «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 9-ին
05/06/2017 22:58
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 9-ին

Տարվա ամենանշանավոր իրադարձություններից մեկը՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն, այս տարի մայրաքաղաքի մշակութային կյանքը կակտիվացնի հուլիսի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի, ՀՀ Մշակույթի նախարարության և կինոփառատոնի գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացուցիչներն ազդարարել են 14-րդ փառատոնի մեկնարկի մասին:

Ասուլիսն սկսվել է փառատոնի պաշտոնական ազդագրի՝ արտաքինից ծիրան հիշեցնող և 14-րդ փառատոնը խորհրդանշող երկրաչափական մարմնի ներկայացմամբ: Բանախոսներ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն ընդգծել են տարիների համագործակցության կարևորությունը և մանրամասնել 14-րդ փառատոնի որոշ ծրագրերի մասին: Մասնավորապես, հայտարարվել են հիմնական մրցույթային չորս ծրագրի միջազգային ժյուրիների կազմը, բացման և փակման ֆիլմերը:

Փառատոնի բացմանը ցուցադրվելու է 1927թ. նկարահանված, ռեժիսոր Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը՝ Վահագն Հայրապետյանի և նրա բենդի՝ հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ: Այս տարի լրանում է ֆիլմի 90 ամյակը: Պարսկաստանում Խասփուշների՝ ընչազուրկ գյուղացիների և արհեստավորների ապստամբության մասին պատմող այս ֆիլմը հայկական առաջին պատմահեղափոխական կինոնկարն է:

Փակման համար ընտրվել է այս տարի նկարահանված, Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» ֆիլմը: Հայկական ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերան կայացել է Տրայբեկայի կինոփառատոնում: Ռեժիսորն, ի դեպ, հանդիպում է պատմաբանների և գիտնականների հետ՝ Հայոց ցեղասպանության և Թուրքիայի մերժողական քաղաքականության վրա լույս սփռելու նպատակով:

Փառատոնն ստացել էր մոտ 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցույթային և արտամրցույթային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ:

«Կան իրադարձություններ, որոնք անգնահատելի ազդեցություն են թողնում հասարակության կյանքում. ձևավորում են մտածողություն, ստեղծում երկրի հեղինակությունը բարձրացնելու հնարավորություն և սերունդներ դաստիարակում: Սխալված չեմ լինի, եթե նշեմ, որ Հայաստանում այդ իրադարձություններից մեկը «Ոսկե ծիրան» կինոփառատոնն է: Այն արժեհամակարգ ձևավորող, արվեստի լեզվով խնդիրները վերհանող, գեղեցիկն ու առողջը սերմանող երևույթ է, որն արդեն 14 տարի  այցեքարտ է դարձել Հայաստանի համար: Հպարտ եմ տարիների մեր համագործակցության և փառատոնի արձանագրած հաջողությունների համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ոսկե ծիրանի»` ավանդական դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» արտամրցույթային ծրագրերն այս տարի ևս հանդիսատեսին և կինոսեր հասարակությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցներին:

Միջազգային խաղարկային, վավերագրական և «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթների անցկացման համար ձևավորվել է միջազգային ժյուրիների կազմը:

Կինոցուցադրությունները կզուգորդվեն վարպետության դասերով:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45