Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50-1.00
EUR BUY - 423.00+1.00 EUR SELL - 429.50+0.50
OIL:  BRENT - 88.81-6.26 WTI - 86.30-6.03
COMEX:  GOLD - 4173.20+2.66 SILVER - 63.89-1.10
COMEX:  PLATINUM - 1742.50+4.57
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.23-0.16 EUR/GBP - 1.1573+0.25
FOREX:  EUR/USD - 1.1573+0.25 GBP/USD - 1.3414+0.28
STOCKS RUS:  RTSI - 1101.95-0.38
STOCKS US: DOW JONES - 50848.75+1.86 NASDAQ - 25809.66+2.54
STOCKS US: S&P 500 - 7394.30+1.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 64217.27+0.06 TOPIX - 3830.35-0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24249.29-0.65 SSEC - 3987.01-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10303.88+0.48 CAC40 - 8200.80+0.48
STOCKS EUR:  DAX - 24209.71+0.06
11/06/2026  CBA:  USD - 368.42-0.02 GBP - 492.28-1.06
11/06/2026  CBA:  EURO - 424.9-0.69
11/06/2026  CBA:  GOLD - 49405-1859 SILVER - 763.53-49.08
Հունիսի 10-ին Երևանում կվերաբացվի Կասյանի գյուղատնտեսական տոնավաճառը
07/06/2017 17:28
Կիսվել

Հունիսի 10-ին Երևանում կվերաբացվի Կասյանի գյուղատնտեսական տոնավաճառը

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է, որ հունիսի 10-ին կվերաբացվի Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում գտնվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը:

Գյուղատնտեսական տոնավաճառները, որոնք անց են կացվում 2011 թվականից,  գործում են յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Տոնավաճառներին սեփական արտադրանքը կարող են ներկայացնել գյուղացիական տնտեսություններ բոլոր մարզերից:

Փոխնախարարը նաև նշել է, որ գյուղատնտեսական մթերք արտադրողների համար մասնակցության պայմաններն անփոփոխ են. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

Ամփոփելով նախորդ տարիների տոնավաճառների արդյունքները` Ռոբերտ Մակարյանը նշել է, որ ընդհանուր առմամբ, 2011 թվականից ի վեր մայրաքաղաքում կազմակերպվել է 581 տոնավաճառ:

Անդրադառնալով մթերումների պարտքերի մարումների գործընթացին` փոխնախարարը տեղեկացրել է, որ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ 2015-2016 թվականներին գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ վերամշակող ընկերությունների պարտքերը կազմել են շուրջ 1660 մլն դրամ:

«Այսօրվա դրությամբ պարտքերը կազմում են 187 մլն դրամ: Ամենօրյա աշխատանք ենք տանում վերամշակող ընկերությունների հետ, որպեսզի կարողանան առաջիկա շաբաթների ընթացքում մարել կուտակված պարտքերը», – հավելել է նա:

Ռոբերտ Մակարյանը նաև տեղեկացրել է, որ բանակցությունների արդյունքում «Շահնազարյան» ընկերությունը գնել է «Վինար» ընկերությունից շուրջ 50 ﬕլիոն դրամի կոնյակի սպիրտ, որից ստացված գումարն ուղղվել է Քաղցրաշենի և հարակից գյուղերի բնակիչների պարտքի մարմանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջիկա նախաձեռնությունների թվում Ռոբերտ Մակարյանը մատնանշել է առաջիկայում արտահանման համակարգման կառույցի կազմակերպումը, որի հիմնական նպատակը կլինի աջակցել ոլորտում գործող փոքր և միջին ձեռնարկություններին համապատասխանեցնել իրենց արտադրանքը միջազգային չափանիշներին և արդյունավետ իրականացնել արտահանման գործընթացը:

«Մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի այս տարի կարողանանք պիլոտային ծրագիր իրականացնել և հաջորդ տարվանից կարողանանք ավելի մեծ ծավալներով կազմակերպել արտահանումները», – նշել է փոխնախարարը:

Ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալը համառոտ ներկայացրել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության ընթացիկ մի շարք ծրագրեր, մասնավորապես գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի և մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները:

11/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.42
-0.02
Եվրո (EUR)
424.9
-0.69
Ռուբլի (RUR)
5.0964
-0.0215
Լարի (GEL)
138.76
+0.07
49405
-1859
Արծաթ
763.53
-49.08