Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Իգնատի Առաքելյանի մասնակցությամբ քննարկվել է խաղողի այգիների քարտեզագրմանը վերաբերող հարցեր
12/06/2017 20:24
Կիսվել

Իգնատի Առաքելյանի մասնակցությամբ քննարկվել է խաղողի այգիների քարտեզագրմանը վերաբերող հարցեր

Հ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Վիլհելմ Յուգոյին, կարճաժամկետ փորձագետ, քարտեզագրման մասնագետ Անա Լուզին և ծրագրի ավագ փորձագետ Արամ Բաբայանին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը:

Հանդիպման հիմնական նպատակը խաղողի այգիների քարտեզագրումն է, որը հնարավորություն կտա համապարփակ տեղեկատվություն ունենալ Հայաստանում աճեցվող խաղողի այգիների վերաբերյալ: Այնուհետև ծրագրեր կմշակվեն խաղողագործության և գինեգործության իրավական դաշտը կարգավորելու համար:

«Խաղողագործությունը գյուղատնտեսության կարևորագույն ոլորտներից է, ուստի անհրաժեշտ է քարտեզագրել և հստակ տվյալների բազա ունենալ, որպեսզի ուսումնասիրելով շուկայի պահանջարկը՝ կարողանանք մեր երկրում զարգացնել խաղողագործությունն ու գինեգործությունը»,- ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը կազմել է հարցաթերթիկ և պայմանավորվածություն է ձեռքբերել  Ի-Վի-Էն գինու ակադեմիայի ուսանողների հետ և  նրանք մարզերում արդեն սկսել են առաջնային տեղեկատվության հավաքագրումը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է նաև, GIS տիեզերական հեռազննման համակարգի ներդրման միջազգային ցանկացած փորձ, որը հնարավոր է տեղայնացնել Հայաստանում, նախարարությունը պատրաստակամ է քննարկել:

«Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Վիլհելմ Յուգոն նշել է, որ հունիսի 13-14-ը Երևանում կմեկնարկի  «Կադաստրի համակարգում խաղողի այգու տեղադրման ներուժն ու պահանջները» խորագրով սեմինարը և հույս է հայտնել, որ այն հետաքրքրություն կառաջացնի խաղողագործության ոլորտի մասնագետների մոտ:

Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը տեղեկացրել է, որ սեմինարի ընթացքում կներկայացնեն  այն բոլոր ծրագրերը, որոնք Գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է իրականացնել խաղողագործության ոլորտում:

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը հաջողություն է մաղթել  և նշել է, որ միշտ պատրաստ է քննարկել առկա հարցերը:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11