![Վարչապետ Կարապետյանի որոշմամբ ստեղծվել է բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների աշխատանքային խումբ](https://b24.am/pub/uploads/2017/06/Karen_Karapetyan_609208020.jpg)
Վարչապետ Կարապետյանի որոշմամբ ստեղծվել է բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների աշխատանքային խումբ
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների ծրագրերը համակարգող աշխատանքային խումբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կառավարությունից, աշխատանքային խումբը պետք է վեցամսյա ժամկետում ՀՀ վարչապետին ներկայացնի բարձրագույն կրթության համակարգի զարգացման հայեցակարգ:
Աշխատանքային խմբի ղեկավարն է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Խմբում ընդգրվել են նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ Նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանը և այլք: