
ԹԻՄՈԹԻ ԳԵՅԹՆԵՐ – ԱՄԵՐԻԿՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գեյթների (Timothy Geithner) կարծիքով ԱՄՆ ֆինանսական համակարգը արդեն վերականգնման փուլում է: Նա նշել է, որ ԱՄՆ կառավարության կողմից 19 խոշոր բանկերում անցկացված սթրես-տեստերի արդյունքները վկայում են, որ բանկերն արդեն հաղթահարել են ֆինանսական ճգնաժամը և շուտով կվերականգնվի ներդրողների վստահությունը բանկային համակարգի նկատմամբ: Նա նաև նշել է, որ TARP ծրագրի շրջանակներում կառավարությունը կշարունակի աջակցություն ցույց տալ բանկերին: Նրա գնահատմամբ այդ նպատակով նախատեսված միջոցները կկազմեն մոտ 123.7 մլրդ դոլար: