ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է 1 ՄԼՐԴԸ
Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. մարտ ամսվա տվյալներով Չինաստանում հեռախոսային կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 մլրդը, իսկ բջջային կապի բաժանորդների թիվը նույն ժամանակահատվածում կազմել է 670 մլն: Վիճակագրական տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հեռահաղորդակցական գործառնությունների ընդհանուր ծավալն աճել է 10,8%-ով և կազմել է 85,7 մլրդ դոլար: