Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Վահան Մարտիրոսյանը Հայաստանը ներկայացրել է «Դալյան-2017» Համաշխարհային տնտեսական համաժողովում
27/06/2017 18:42
Կիսվել

Վահան Մարտիրոսյանը Հայաստանը ներկայացրել է «Դալյան-2017» Համաշխարհային տնտեսական համաժողովում

Չինաստանի Դալյան քաղաքում հունիսի 27-ին տեղի է ունեցել Համաշխարհային տնտեսական համաժողովը: Գիտության, տեխնոլոգիաների և նորարարության թեմաներով անցկացվող կարևորագույն հավաքին մասնակցել են 90 երկրների 2000-ից ավելի պատվիրակներ։ Հայաստանը ներկայացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նախարարին ուղեկցում է  Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի խորհրդական Էրիկ Գյուլազյանը:

Համաժողովի շրջանակներում  Վահան Մարտիրոսյանը մասնակցել է գլխավոր նստաշրջանի աշխատանքներին և ելույթ ունեցել «New Roads to Globalization» միջոցառմանը: Վահան Մարտիրոսյանը, ողջունելով մասնակիցներին, ներկայացրել է Հայաստանի կողմից առաջարկվող ներդրումային և գործարար հնարավորությունները, ինչպես նաև պատասխանել է ֆորումի մասնակիցների հարցերին:

Նախարարը հանդիպումներ է ունեցել Համաշխարհային տնտեսական ֆորումի տարածաշրջանների և կառավարությունների գծով ղեկավար, խորհրդի անդամ Ֆիլիպ Ռոսլերի և Համաշխարհային տնտեսական համաժողովի Եվրասիայի տարածաշրջանի տնօրենի հետ:

Նախարար Վահան Մարտիրոսյանը Հայաստանը ներկայացրել է «Դալյան-2017» Համաշխարհային տնտեսական համաժողովում

Հանդիպումների ընթացքում Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգը, գործարար միջավայրի զարգացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային օրակարգի մանրամասները:  Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված անմիջական քայլերը և պատրաստակամություն հայտնել սերտացնել կապերը:

Մասնավորապես, նշվել է, որ ՀՀ կառավարությունը կաջակցի 2017թ. հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովի «Shape Eurasia 2017» միջոցառման իրականացմանը, իսկ Համաշխարհային տնտեսական համաժողովն իր հերթին պատրաստ է միջազգային շուկայում իրենց կարողությունները ներկայացնելու հարթակ ծառայել հայկական ընկերությունների համար:

Վահան Մարտիրոսյանը հանդիպումներ է ունեցել նաև պետական, մասնավոր և հանրային հատվածի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկել գործընկերային հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Նախարարը ներդրողներին հրավիրել է Հայաստան՝ համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2