Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
21/05/2009 12:27
Կիսվել

ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

Հազարամյակի Մարտահրավերներ Հիմնադրամից հայտնում են, որ մայիսի 15-16-ը ՀՄՀ-Հայաստանի աշխատակիցների խումբը, Գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի գլխավորությամբ, այցելել են Տավուշի մարզ: Այցելությունների թիրախը Ջրից դեպի շուկա բաղադրիչի շահառու ֆերմերների եւ վարկառուների ցուցադրական տեղամասեր էին եւ Ոռոգման ենթակառուցվածքների ենթածրագրի շրջանակներում վերականգնվելիք պոմպակայաններ:

Առաջին կանգառը Ակնաղբյուր համայնքում բնակվող վարկային բաղադրիչի շահառու Միշա Մխիթարյանի ֆերման, որտեղ աճեցվում է արքայանարինջ եւ թուզ: Գյուղատնտեսական վարկը` 2 միլիոն դրամ, նա ստացել է «Նոր հորիզոն» վարկային կազմակերպության Իջեւանի մասնաճյուղից 11,5% տոկոսադրույքով, որով էլ հիմնադրել է իր պտղատու այգին:

Աչաջուր համայնքում այցելություն էր պոմպակայան, որը նախատեսվում է վերանորոգել Ոռոգվող գյուղատնտեսության ենթակառուցվածքներ ծրագրի շրջանակներում: Դրա վերանորոգման համար նախատեսված է շուրջ 420.000 ԱՄՆ դոլար: Այս գյուղում կնորոգվի նաեւ ներտնտեսային ցանցը:

Այգեհովիտ համայնքում այցելեցին Ջրից դեպի շուկա բաղադրիչի մեկ այլ շահառուի` Ռազմիկ Սիմոնյանի ցուցադրական տնտեսություն, որտեղ աճեցվում են դեղձենիների եւ նեկտարենիների նոր սորտեր` Հայաստանում դրանց հարմարվողականության եւ արդյունավետության ուսումնասիրման նպատակով: Նույն համայնքում գործում է նաեւ Տավուշի ԳԱՄԿ-ի փորձարարական կայանը, որտեղ ցուցադրական տեղամասում աճեցվում են խնձորենիներ, կեռասենիներ, սալորենիներ, դեղձենիներ եւ նեկտարենիներ, ինչպես նաեւ հատապտղային թփատեսակների (կարմիր, դեղին եւ սեւ ազնվամորի, մոշենի) նոր սորտեր:

Սարի գյուղ համայնքում Արամ Ամիրխանյանի ցուցադրական տնտեսությունում տեղադրված է երկշերտ պոլիէթիլենային թաղանթով ծածկված ջերմատուն, որտեղ ծրագրի շրջանակներում տեղադրվել է 180 քառ.մ կաթիլային ոռոգման համակարգ, ոռոգման պլանավորման սարքավորումներ:

Այցի առաջին օրվա վերջին նպատակակետը Բերքաբեր համայնքն էր, որտեղ ֆերմեր Վահրամ Վելումյանը ՀՄՀ-Հայաստանի աջակցությամբ գործարկել էր նախկինում չգործող ապակեպատ ջերմատունը` բարելավելով առկա մետաղական կոնստրուկցիան, ծածկել այն երկարակյաց պոլիէթիլենով:

Երկրորդ օրը ՀՄՀ-Հայաստանի թիմն այցելեց Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի պոմպակայան, որը եւս կվերանորոգվի ՀՄՀ-Հայաստանի շրջանակներում` 1.85 մլն. դոլար արժեքով: Արդյունքում կբարելավվի ոռոգելի հողերի ջրապահովվածությունը, ինչպես նաեւ Նոյեմբերյանի քառաստիճան պոմպակայանի աշխատանքը:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83