Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ՓՄՁ ԶԱԿ. 25 Երիտասարդ ստացավ խրախուսական գումարներ
07/07/2017 18:55
Կիսվել

ՓՄՁ ԶԱԿ. 25 Երիտասարդ ստացավ խրախուսական գումարներ

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և գործընկեր կազմակերպությունների իրականացրած «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում ամփոփվեց Հայաստանի 7 համայնքներում ավարտված Երիտասարդների աջակցություն Հայաստանի մարզերում ծրագրի արդյունքը:

Հայաստանի Ալավերդի, Գյումրի, Աշտարակ, Ճամբարակ, Դիլիջան, Վայք և Գորիս համայնքներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի պրոֆեսիոնալ դասընթացավարների ուղեկցությամբ մոտ 311 երիտասարդ քննարկել են իրենց բիզնես գաղափարները: Մասնակիցները ոչ միայն նշված համայնքների, հարակից բնակավայրերի բնակիչներ էին: Երիտասարդներից լավագույն բիզնես գաղափարն առաջարկած 25 մասնակցի շնորհվեցին խրախուսական գումարներ` գործի մեկնարկին նպաստելու համար: Նրանց բիզնես գաղափարները ներառում էին ձեռագործ հուշանվերների, տիկնիկների, խմորեղենի պատրաստում, համակարգչային ծառայություններ, մեղվաբուծություն, կավե իրերի արտադրություն, ջերմոցային տնտեսության հիմնում: Մի քանի խմբի բաժանված 18-35 տարեկան երիտասարդների խմբերը վերլուծել են և քննարկել են գործարարների հատկանիշները, բիզնեսին առնչվող ռիսկերը, սեփական գործարար գաղափարները: Նախաձեռնությունն իրականացվում է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի Երիտասարդական բանկ ծրագրի փորձառության հիման վրա:

«Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի թիրախային ուղղություններից մեկը մարզերի երիտասարդների համար աշխատատեղեր ստեղծելը և գործարարությամբ զբաղվելու նոր հնարավորությունների ընձեռումն է:

«Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի ղեկավար Սյունիք Թադևոսյանը շնորհավորեց ծրագրի մասնակիցներին և կարևերց երիտասարդներին սեփական բիզնես գաղափարը հղկելու և կյանքի կոչելու համար անհրաժեշտ գիտելիքներով զինելը:  Նա մաղթեց, որպեսզի երիտասարդները զարգանան, զարգացնեն իրենց համայնքը, անմնացորդ նվիրվեն իրենց սկսած գործին և դառնան իրենց համայնքների զարգացման քաշող ուժը՝ օրինակ ծառայելով մյուսներին: USAID/PRP ծրագրի ղեկավարը համոզված է՝ կարևորը չերկնչելն է խոչընդոտների առաջ, և համարձակությունն ըստ նրա՝ կնպաստի, որպեսզի ապագայում մեր երկիրն ունենա ստեղծարար մտածելակերպ ունեցող, նոր ավյունով, օրինակելի և վարակիչ ոգևորություն ունեցող  գործարարներ:

«Ես լիահույս եմ, որ դուք շնորհիվ ձեր ստեղծագործ մոտեցումների և նվիրվածության կնվաճեք նորանոր հարթակներ, կստեղծեք նոր աշխատատեղեր՝ զարգացնելով ձեր համայնքը»,- ասաց Սյունիք Թադևոսյանը: Նա նաև նշեց, որ երիտասարդներն իրենց բիզնես գործունեության ընթացքում հետագայում նույնպես կարող են դիմել USAID/PRP ծրագրին, ինչպես նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին՝ աջակցության առկա բազմազան  գործիքներից օգտվելու համար: Ծրագրի ղեկավարը նաև շնորհակալություն հայտնեց ԱՄՆ ՄԶԳ-ին՝  երիտասարդների գործարար հմտությունները և գիտելիքը զարգացնելու հնարավորությունն իրականություն դարձնելու համար, իսկ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամին՝ գործընկերության և տպավորիչ արդյունքների համար:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37