ՍԻՆԳԱՊՈՒՐՈՒՄ ՀՆԱ-Ն ԿՐՃԱՏՎԵԼ Է 14,6%-ՈՎ
Սինգապուրի առևտրի և արդյունաբերության նախարարության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կրճատվել է 14,6%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այն կրճատվել է 10,1%-ով: Նշենք, որ 2008թ. չորորդ եռամսյակում ՀՆԱ-ն կրճատվել էր 16,4%-ով, իսկ երրորդ եռամսյակում` 2,1%-ով: Հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա հանեմատությամբ արդյունաբերական արտադրության ծավալը Սինգապուրում կրճատվել է 26,1%-ով, իսկ ծառայությունների ոլորտը կրճատվել է 5,2%-ով: