Այլ Լուրեր

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Հյուսիս Հարավ. չինական ընկերությունը վերացնում է թերությունները
13/07/2017 19:27
Կիսվել

Հյուսիս Հարավ. չինական ընկերությունը վերացնում է թերությունները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2` Աշտարակ-Թալին և Տրանշ 3` Թալին-Լանջիկ հատվածներ` տեղում ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։

Աշտարակ-Թալին 42 կմ ավտոճանապարհի բետոնապատումն ընթանում է բնականոն հունով։ Նախարարը մանրակրկիտ դիտարկեց կատարվող աշխատանքը, արդեն պատրաստ հատվածները, զրուցեց որակի վերահսկիչների և ինժեներների հետ։

Շինարարությունն իրականացնող «Իզոլյուքս Կորսան» ընկերության աշխատակիցը ներկայացրեց ընթացիկ փոքր խնդիրները, միաժամանակ հավաստիացնելով, որ աշխատում են վաղ առավոտից մինչև երեկոյան ինը։

Թալին-Լանջիկ հատվածում, որտեղ շինաշխատանքներն իրականացնում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը, նախարարի այցերն առավել հաճախակի են։ Այցելությունների ընթացքում մի շարք լուրջ խախտումներ էին արձանագրվել։ Վահան Մարտիրոսյանըշաբաթներ առաջ վերջնաժամկետ էր տվել ընկերությանը, որպեսզի բոլոր խնդիրները լուծվեն` հակառակ դեպքում աշխատանքները կդադարեցվեին, մինչև խախտումները շտկելը։

Աշխատանքային քննարկմանը, որպես շահագրգիռ կողմ, մասնակցեցին նաև Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները։ Չինական ընկերությունը ներկայացնում էր փոխնախագահ Փան Ծին Րենը, ով հավաստիացրեց, որ բոլոր թերացումները հիմնականում շտկված են։ Դա հաստատող փաստաթղթերն էլ ներկայացրեց նախարարին։

Որակի հսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչները նույնպես նշեցին, որ փորձագիտական լաբորատորիաները պատրաստ են շահագործման, շինհրապարակում ավելացված է տեխնիկան, թարմացված ու համալրված է աշխատակազմը։ Աշխատում են նաև շաբաթ օրերին, օրական` 12 ժամ։

Ամփոփելով քննարկումը՝ նախարարը  ներկայացրեց իր դիրքորոշումը. «Խնդիրների մեծ մասն իսկապես շտկված է, բայց մշտական վերահսկողությունն ու կրկնակի ստուգումները շարունակվելու են, և ցանկացած թերացման դեպքում աշխատանքները դադարեցնելու հարցը կվերանայվի»։

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88