
Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումը Մանչեսթերյան դերբիում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է ուսումնամարզական հավաքը ԱՄՆ և Չեմպիոնների միջազգային գավաթ ընկերական մրցաշարում հաղթել է «Սանչեսթեր Սիթի»-ին՝ 0:2 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Մարկուս Ռեշֆորդը: «Կարմիր սատանաների» կազմում աչքի է ընկել նաև Լուկակուն:
Մխիթարյանը փոխարինվել է 62-րդ րոպեին: