Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է արտահանումների և մթերումների աճ, մեկնարկում են նոր ծրագրեր
26/07/2017 19:12
Կիսվել

Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է արտահանումների և մթերումների աճ, մեկնարկում են նոր ծրագրեր

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2017 թվականի  արտահանումների և մթերումների ընթացիկ արդյունքները, անդրադարձել գյուղոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության մեկնարկող մի շարք ծրագրերի:

Փոխնախարարի խոսքով` այս տարի ավելացել են ինչպես մթերումների, այնպես էլ արտահանումների ծավալները.

«Հուլիսի 26-ի դրությամբ վերամշակող ընկերությունները մթերել են 10500 տոննա պտուղ-բանջարեղեն, ինչը շուրջ  67 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Արտահանվել է 65000 տոննա պտուղ-բանջարեղեն, որից՝ 26000 տոննա ծիրան, ինչն աննախադեպ ցուցանիշ է վերջին 7 տարիների համար, ընդ որում, ծիրանի արտահանումը դեռ շարունակվում է` ի հաշիվ սառնարանային տնտեսություններում պահեստավորված մթերքի»,- ամփոփելով տվյալները`  նշել է Ռոբերտ Մակարյանը:

Ռոբերտ Մակարյանը նաև հավելել է, որ այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ շուրջ երկու անգամ ավել` 2500 տոննա ելակ է արտահանվել, իսկ կարտոֆիլի արտահանումը եռակի անգամ է ավելացել` կազմելով 5400 տոննա: Արտահանում իրականացվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 62000 տոննա, մնացածը՝ Վրաստան, ԱՄԷ, Բելառուսի Հանրապետություն և Ուկրաինա:

Ռոբերտ Մակարյանը տեղեկացրել է, որ առաջիկա շաբաթ օրվանից կսկսի գործել Մաշտոցի պողոտայում տեղակայված գյուղատնտեսական մթերքների   երկրորդ տոնավաճառը, քանի որ բերքի ծավալներն ավելացել են, և առկա է մեծ պահանջարկ: Նշենք, որ հունիսի 10-ից վերաբացվել է և յուրաքանչյուր շաբաթ- կիրակի օրերին գործում է նաև Կասյան փողոցին հարող հրապարակի գյուղմթերքի տոնավաճառը, գյուղացիական տնտեսությունների համար մասնակցությունն անվճար է:

Անդրադառնալով «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրին՝ փոխնախարարը նշել է, որ 2017 թվականի հուլիսի 26-ի դրությամբ վաճառվել է 65 միավոր գյուղտեխնիկա, որից՝ 29 միավոր տրակտոր և 36 միավոր այլ գյուղտեխնիկա: Այս պահի դրությամբ ծրագրում ընդգրկված են «ՓՄՁ ներդրումներ», «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»  ՈՒՎԿ-ները և «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունը: Հիշեցնենք, որ այդ ծրագրով տեխնիկան տրամադրվում է 9 տոկոսով, որի 7 տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ սուբսիդավորող գյուղվարկերը գյուղացիական տնտեսություններն արդեն հնարավորություն կունենան ձեռք բերել փաստացի 5, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների համար՝ 3 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Այս տարի նախատեսվում է տրամադրել շուրջ 7 մլրդ դրամի վարկեր, իսկ հաջորդ տարիներին՝ շուրջ 10 մլրդ դրամի: Նոր ծրագրով վարկերը կտրամադրվեն 3-10 մլն դրամի սահմաններում և կլինեն նպատակային: Ծրագրով նախատեսվում է նաև իրականացնել կարճաժամկետ դասընթացներ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային մասնաճյուղերի կողմից, որոնք ուղղված կլինեն ագրոտեխնիկայի կանոնների իմացության մակարդակի, ֆինանսական գրագիտության բարձրացմանը, որին մասնակցելուց և հավաստագիրը ստանալուց հետո, գյուղացիները, ֆերմերային տնտեսությունները հնարավորություն կունենան դիմել բանկերին կամ վարկային կազմակերպություններին՝ մատչելի տոկոսադրույքով վարկեր ստանալու համար:

Ներկայացնելով նոր ծրագրերը, փոխնախարարը նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է իրականացնել հանրապետությունումժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագիր, որի շրջանակում մատչելի վարկեր կտրամադրվեն շահառուներին:

Ռոբերտ Մակարյանը կոչ արեց  բոլոր շահագրգիռ կազմակերպություններին, որոնք ոլորտում փորձառություն ունեն, առաջարկներ ներկայացնելու համար դիմել ՀՀ ԳՆաշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն (+37411) 523 411 հեսախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեովմինչև օգոստոսի 8-ը` ժամը 18:00-ն ներառյալ:

Մթերումների դիմաց վճարումների խնդիրը կարգավորելու նպատակով շուտով կմեկնարկի մատչելի պայմաններով` 3 % տոկոսադրույքով, 1 տարի ժամկետով վերամշակող ընկերություններին մթերման վարկերի տրամադրման ծրագիրը: Փոխնախարարի պարզաբանմամբ` վարկի գումարը տրամադրվելու է անմիջապես գյուղացուն, որպեսզի վերամշակողներն այն այլ նպատակներով ծախսելու հնարավորություն չունենան:

Միջոցառման շրջանակում այսօր «Սուրեն-Անի» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Գալստյանը և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը ստորագրել են պայմանագիր՝ Էլեկտրական չորանոցների իրացման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ: Կողմերի համագործակցությունը նպատակ ունի աջակցել անհատ ձեռնարկատերերին և առևտրային իրավաբանական անձանց արտոնյալ պայմաններով էլեկտրական չորանոցներ ձեռք բերելու հարցում: Ըստ պայմանագրի՝ ֆինանսական վարձակալությամբ տրամադրվելու է գույքը՝ 1 տարի առավելագույն ժամկետով, տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով և առնվազն լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճարով:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37