Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Ucom. մինչև 100 Մբ/վ ինտերնետ և կդիտեն 145 հեռուստաալիք՝ U!TV, U!Net, 3Play, 4Play բոլոր բաժանորդներին
23/08/2017 14:36
Կիսվել

Ucom. մինչև 100 Մբ/վ ինտերնետ և կդիտեն 145 հեռուստաալիք՝ U!TV, U!Net, 3Play, 4Play բոլոր բաժանորդներին

Մինչև սեպտեմբերի 30-ը Ucom ընկերության հատուկ առաջարկի շրջանակներում U!TV, U!Net, 3Play, 4Play ծառայությունների բոլոր բաժանորդները կվայելեն համապատասխանաբար 145 հեռուստաալիքներ և մինչև 100 Մբ/վ արագությամբ ֆիքսված ինտերնետ:

«Արձակուրդից հետո աշխատանքային ռեժիմին անցնելիս հարկավոր է արագ կարողանալ ավարտին հասցնել բոլոր գործնական հարցերը, որոնք հնարավոր է լուծել առցանց: Իսկ դրանից հետո մեր բաժանորդները կարող են ազատել իրենց երեկոն ամբողջ ընտանիքով որևէ հետաքրքրիր ֆիլմ, հաղորդում կամ սպորտային իրադարձություն դիտելու և միամյանց հետ շփվելու համար: Այս հատուկ առաջարկով ևս մեկ անգամ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր բաժանորդներին ֆիքսված ծառայությունների ոլորտի առաջատարին՝ Ucom-ին նախընտրելու համար», – նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ինտերնետի 100 Մբ/վ արագությունը հնարավոր կլինի վայելել Ucom-ի մոդեմը համակարգչին լարային տարբերակով (LAN) միացնելու դեպքում, հաշվի առնելով նաև օգտագործվող համակարգչի տեխնիկական առանձնահատկությունները:   

Նշենք նաև, որ հատուկ առաջարկի շրջանակում հասանելի են բոլոր հեռուստաալիքները՝ բացառությամբ HD և մեծահասակների համար նախատեսված հեռուստաալիքների:

Հատուկ առաջարկի շրջանակում Ucom-ի բարձրակարգ հեռուստատեսության բոլոր բաժանորդները կարող են դիտել, օրինակ, National Geographic, Discovery Turbo Extra ճանաչողական ալիքները: Կինոմանների համար հասանելի են Paramount Comedy, Кинопремьера հեռուստաալիքները, սպորտային ալիքները նախընտրողների համար՝ Eurosport-ը և Футбол TV-ն: Իսկ Ucom-ի կրտսեր լսարանը կվայելի Boomerang, Рыжий և Мульт հեռուստաալիքների հետաքրքիր ու արկածներով հարուստ բովանդակությունը: Մայրիկների համար նախատեսված օգտակար հաղորդումները կլինեն Мама հեռուստաալիքի եթերում, իսկ Доктор-ն էկրաններին կգամի ոչ միայն իրենց առողջությամբ մտահոգված մարդկանց, այլև բժիշկներին:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41