
ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԵՆ ՆԿԱՏՎՈՒՄ
Ճապոնիայի Բանկի հրապարակած տվյալների համաձայն 2009թ. առաջին եռամսյակում, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, Ճապոնիայի մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների անկումը շարունակվել է, սակայն Ճապոնիայի Բանկը, հաշվի առնելով այդ նույն ժամանակահատվածում արդյունաբերության և արտահանման ոլորտում գրացված դրական տեղաշարժերը, կանխատեսել է տնտեսական աճ: Նշենք, որ հաշվետու եռամսյակում արդյունաբերական արտադրության և արտահանման ծավալները Ճապոնիայում աճել են, ինչը հնարավորություն է տալիս ենթադրել, որ երկրում ճգնաժամն արդեն հաղթահարված է: