Այլ Լուրեր

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Գնված քաղաքական գործիչներ, լրագրողներ և լյուքս դասի ապրանքներ. Ալիևների կլանը 3 մլրդ դոլար է լվացել բրիտանական ընկերությունների միջոցով
05/09/2017 01:04
Կիսվել

Գնված քաղաքական գործիչներ, լրագրողներ և լյուքս դասի ապրանքներ. Ալիևների կլանը 3 մլրդ դոլար է լվացել բրիտանական ընկերությունների միջոցով

Տվյալների արտահոսքը գաղտնազերծել է հազարավոր փոխանցումներ, որոնց մի մասի հասցեատերերը եվրոպական քաղաքական գործիչներ և լրագրողներ են։ Այս մասին հայտնում է բրիտանական Guardian պարբերականը։

Ադրբեջանի կառավարող վերնախավը Մեծ Բրիտանական ոչ թափանցիկ ընկերությունների միջոցով 2.9 մլրդ դոլար է ծախսել եվրոպական հայտնի քաղաքական գործիչներին վճարելու, լյուքս դասի ապրանքներ գնելու և փողեր լվանալու համար։

Տվյալների արտահոսքը փաստում է, որ երկրի կոռումպացված իշխանությունները, որոնք մեղադրվում են մարդու իրավունքների խախտման և ոչ թափանցիկ ու խախտումներով ընտրությունների անցկացման համար, 2012-14թթ ընթացքում 16,000 գաղտնի փոխանցում են իրականացրել։

Վերոնշյալ լվացված փողերի մի մասը հատկացվել է Եվրոպացի հայտնի քաղաքական գործիչներին և լրագրողներին, որոնք պետք է միջազգային մակարդակի լոբիգ իրականացներին՝ ադրբեջանական իշխանությունների գործունեության մասին քննադատությունը մեղմելու և Իլհամ Ալիևի ու երկրի մասին դրական պատկերացում ստեղծելու համար։ Գումարների զգալի մի մաս ծախսվել է լյուքս դասի ապրանքների գնման համար։

Բացահայտումները փաստում են, որ փողերի լվացման համար ստեղծված բոլոր ընկերությունները գրանցվել են Մեծ Բրիտանիայում։ Փոխանցումների իրականացման համար օգտագործվել է Եվրոպայի խոշորագույն Danske բանկի էստոնական մասնաճյուղը։ Ընկերություններում նաև մուտքագրվել են կանխիկ գումարներ, որոնք Ռուսաստանի և Ադրբեջանի միջոցով հասցվել են վերոնշյալ ընկերություններ։

Միլիարդավոր դոլարների լվացման սխեման հայտնաբերել է դանիական Բերլինգսկե պարբերականը, որտեղ ներկայացվել է սուլթանատի գործունեության միայն 30 ամիսը, ինչը հնարավոր է միայն սառցալեռան գագաթը լինի։ Դանիացիները վերոնշյալ գործընթացն անվանտել են Ադրբեջանական Լվացքատուն։

Բացահայտված փոխանցումների մեջ եղել են նաև եվրոպական մի շարք քաղաքական գործիչներին ուղղված գումարներ։ Ազերիներից գումարներ են ստացել Եվրոպայի պառլամենտական ասամբլեայի արդեն իսկ նախկին անդամներ Էդուարդ Լինքները և Լուկա Վոլոնտեն։

Քաղաքական գործիչներին փոխանցումներն իրականացվել են այն ժամանակ, երբ Ալիևների կլանը ԱՄՆ և Եվրոպական երկրների քննադատության կենտրոնում էր՝ իրավապաշտպանների, լրագրողների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ ճնշումներ իրականացնելու համար։ Այսպիսով, ազերիները փորձել են կիրառել իրենց հայտնի Խավիարային Դիվանագիտությունը։ PACE-ում իրականացված լոբինգն այնքան հզոր է եղել, որ ասամբլեան դեմ է քվեարկել Ադրբեջանի իշխանություններին քննադատող հայտարարությանը։

Գերմանացի Էդուարդ Լինքներն այլևս պատգամավոր չէ, սակայն շարունակում է աջակցել ազերիներին։ Նա ստեղծել է Գերամանաադրբեջանական հարաբերությունների զարգացման ընկերակցություն, որին ադրբեջանցիները փոխանցել են 819,500 եվրո, որից 61,000 եվրոն Լինքներին վճարվել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների ընթացքի մասին դրական տեղեկություններ հայտնելու համար։

Միևնույն ժամանակ իտալացի Լուկա Վլոնտեն ֆինանսավորվել է Նովա Տերրե հիմնադրամի միջոցով։ Փոխանցվածդումարների չափը հասել է 2 մլն եվրոյի։

Ազերիները նաև 425,000 եվրոյով կաշառել են UNESCO-ի ղեկավար Իրինա Բոկովայի ամուսնուն՝ Կալին Միտրևին՝ խորհրդատվության համար։ Նշված վճարից հետո Իրինա Բոկովան UNESCO-ի բարձրագույն պարգևով՝ Մոցարտի մեդալով, պարգևատրել է Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևային։ Հիշեցնենք նաև, որ Բոկովան հայտնի է իր հակահայկական գործունեությամբ։

Գնված քաղաքական գործիչներ, լրագրողներ և լյուքս դասի ապրանքներ. Ալիևների կլանը 3 մլրդ դոլար է լվացել բրիտանական ընկերությունների միջոցով

Փողերի լավացումը կազմակերպվել է 4 բրիտանական ընկերության միջոցով՝ Metastar Invest (Բիրմինգեմ), Hilux Services և Polux Management (Գլազգո) և LCM Alliance (Փոթերս Բար, Հարդֆորդշիր)։ Նշված ընկերությունների գործընկերները Բրիտանական Վիրջինյան կղզիների, Սեյշեների և Բելիզի օֆշորներում գրանցված անանուն ընկերություններ են։

Ադրբեջանից գումաները ստացվել են հիմնաակնում պետական International Bank of Azerbaijan-ի կողմից։ Նշենք, որ սույն բանկն այս տարվա սկզբում սննկացավ՝ նավթի ցածր գնով պայմանավորաված Ադրբեջանում տիրող տնտեսական ճգնաժամի պատճառով։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75