
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ՍԹՐԵՍ-ՏԵՍՏԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվում է հրապարակել բրիտանական բանկերում անցկացված սթրես-տեստերի արդյունքները: Ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն` սթրես-տեստերի արդյունքների հրապարակումը կարող է բացասական ազդեցություն ունենալ երկրի ֆինանսաբանկային համակարգի կայունության վրա, և այս դեպքում կառավարությունը ստիպված կլինի ֆինանսական կառույցների տրամադրել լրացուցիչ ֆինանսական օգնություն: Այժմ միայն Barclays Plc բանկն է հրապարակել սթրես-տեստերի արդյունքները և նշել, որ պատրաստ է կատարել անհրաժեշտ լրացուցիչ կապիտալի միջոցների ներգրվման պահանջը, իսկ RBS, Lloyds, Northern Rock և HSBC Plc բանկերի ներկայացուցիչները հրաժարվում են պարզաբանումներից: