Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Շարմազանովի պատասխանը Ալիևին. Մանչեսթեր Յունայթեդը 40 տարով մեծ է Ադրբեջանից
11/09/2017 11:45
Կիսվել

Շարմազանովի պատասխանը Ալիևին. Մանչեսթեր Յունայթեդը 40 տարով մեծ է Ադրբեջանից

Վերջին կոռուպցիոն սկանդալներից հետո Ադրբեջանի ղեկավարությունը այդ երկրի նախագահի գլխավորությամբ ջղաձգումների մեջ են և փորձում են նոր հարթակներ գտնել իրենց սուտը տարածելու համար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Իսլամական համագործակցության կոնֆերանսի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը պատմական Ադրբեջանի տարածք է: «Պատմական տարածք ունենալուց առաջ նախ պետք է պատմություն ունենալ: Ադրբեջանն ունի ընդամենը 99 տարվա պատմություն: Համեմատության համար ասեմ, որ հայտնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ադրբեջանից 40 տարով մեծ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Անդրադառնալով Ալիևի՝ Հայաստանին իսլամաֆոբիայի և մահմեդական հուշարձանները ոչնչացնելու մեջ մեղադրող հայտարարությանը՝ Շարմազանովն ընդգծեց, որ ցանկացած ժողովրդավարական երկիր այդ առումով կարող է վերցնել Հայաստանի ստացված փորձը: Հայաստանում ապրում է ընդամենը 2500 քուրդ մահմեդական, իսկ Հայաստանը նոր Սահմանադրությամբ ընդամենը 2500-անոց քրդական համայնքին տվել է հնարավորություն Ազգային ժողովում պատգամավոր ունենալ: «Եթե ամբողջ աշխարհում այդպես են ճնշում, ես կցանկանայի, որ Ալիևն էլ այդպես «ճնշեր» իր ազգային փոքրամասնություններին: Սրանք հերթական ծիծաղելի և զավեշտալի հայտարարություններն են, որոնք բխում են նրանից, որ Ադրբեջանի ղեկավարությունը կանգնել է ֆորս մաժորի առջև: Հրապարակումներ են եղել այն մասին, որ Ադրբեջանն աջակցել է ահաբեկչությանը, նաև արևմտյան հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներ փաստեր են ներկայացրել Ադրբեջանի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալների մասին, ուստի Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է շեղել սլաքները, սակայն դա չի ստացվում»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե հայերը ոչնչացնում են մահմեդական հուշարձանները՝ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ Երևանի կենտրոնում է գտնվում Կապույտ մզկիթը, որը Երևանի խորհրդանիշներից մեկն է: «Հուշարձանների ոչնչացման մասին խոսելուց առաջ լավ կլիներ մեղր ուտել և հիշել, Նախիջևանում նրանք ոչնչացրել են տասնյակ հազարավոր հայկական խաչքարեր»,- եզրափակեց Շարմազանովը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02