Իգնատի Առաքելյանը Մոսկվայում կմասնակցի Հայաստանի ցուցադրական տաղավարի բացմանը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մեկնել է Մոսկվա` մասնակցելու Եվրոպայում խոշորագույնը համարվող ՖՈՒԴ ՍԻԹԻ-Մոսկվա մեծածախ պարենային ագրոկլաստերի տարածքում «Հայաստանի Հանրապետության» ցուցադրական տաղավարի հանդիսավոր բացման արարողությանը:
Միջոցառման կազմակերպիչն է Եվրասիական տնտեսական գոտու ձեռնարկատերերի միության «Եվրասիական գործարարների միությունը» (ЕАДС), որի առևտրա-ցուցադրական հարթակը միավորում է Ռուսաստանի Դաշնության 85 շրջանների և 45 գործընկեր-երկրների սննդամթերք և պարենային ապրանքներ արտադրողներին: