
COMEX – ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 23/05/09
Նյու-Յորքի COMEX բորսայում այսօր գիշեր կայացած սակարկությունների արդյունքում հերթական անգամ գրացվել է թանկարժեք մետաղների գների աճ: Սույն աճը առաջին հերթին պայմանավորված է ԱՄՆ դոլարի փոխարժեքի անկմամբ:
Ոսկու գինը հունիսյան ֆյուչրսների համար աճել է 7.70 դոլարով կամ 0.8%-ով և կազմել է 958.9 դոլար մեկ ունցիայի դիմաց: Արծաթի գինը հուլիս ամսվա ֆյուչրսների համար աճել է 1.7%-ով և կազմել է 14.69 դոլար մեկ ունցիայի դիմաց, իսկ պլատինի գինը կրկին հուլիսյան ֆյուչրսների համար աճել է 0.5%-ով և կազմել է 1160 դոլար մեկ ունցիայի դիմաց: