Տնտեսական

USD BUY - 365.00+0.00 USD SELL - 367.50+0.00
EUR BUY - 417.00+0.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3139.50+0.77 COPPER - 13484.50+0.60
LME:  NICKEL - 16741.00+1.94 TIN - 53125.00+0.11
LME:  LEAD - 1896.50+0.88 ZINC - 3616.00+0.70
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
ՀՀ ԳՆ հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են գյուղոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերը
04/10/2017 18:45
Կիսվել

ՀՀ ԳՆ հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են գյուղոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար, խորհրդի նախագահ Իգնատի Առաքելյանը:

Նիստի օրակարգի առանցքային թեման գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված 2017 թվականին մշակված ծրագրերի փաթեթի քննարկումն էր, որոնց վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ գյուղատնտեսության նախարարը

«Մենք այսօր ձեզ հրավիրել ենք, որպեսզի հանգամանորեն ներկայացնենք ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերը, դրանց գաղափարախոսությունը:  Վերլուծել ենք նախկինում իրականացված բոլոր ծրագրերը, հաշվի առել առկա բոլոր խնդրահարույց հարցերը, նոր ծրագրերը մշակելիս նախապես քննարկումներ են կազմակերպվել շահագրգիռ կողմերի հետ և եկել ենք այն եզրակացության, որ արդեն ժամանակն է նշաձողը փոքր-ինչ բարձրացնել, քանի որ հանրապետությունում կան գյուղացիական տնտեսություններ, որոնք պատրաստ են զարգանալու, և մենք այս ծրագրերի միջոցով փորձում ենք նրանց տալ այդ հնարավորությունը, դա մատչելի ֆինանսական ռեսուրսներ են և նորագույն տեխնոլոգիաները», – ողջունելով ներկաներին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Այնուհետև նախարարն ամփոփ ներկայացրել է Գյուղացիական տնտեսություններին տրամադրվող սուբսիդավորվող մատչելի վարկերի ծրագիրը, որով գյուղացիական տնտեսություններին 5%, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներին և գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ 3% տոկոսադրույքով վարկեր են տրամադրվում: Առաջարկություն է հնչել քննարկել նաև բարձր  լեռնային համայնքների համար նույնպես 3 % տոկոսադրույք կիրառելու հնարավորությունը, ինչն ընդունվել է ի գիտություն:

Ընթացիկ տարվա նախաձեռնությունների թվում Իգնատի Առաքելյանը մատնանշել է նաև Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագիրը, որով ընկերություններին տրամադրվում են  3% տոկոսադրույքով մինչև 150 մլն դրամ վարկեր: Նախարարի խոսքով՝ արդեն 3 ընկերություն ծրագրի շրջանակում վարկ է ստացել, ևս 10 հայտ քննարկման փուլում է:

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի  ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության»  ծրագրի նպատակն է թարմացնել և արդիականացնել հանրապետության գյուղտեխնիկայի պարկը: Նախարարի խոսքով՝ ծրագրի շրջանակում տրամադրվել է շուրջ 140 միավոր գյուղտեխնիկա և ստեղծվել է գյուղատնտեսական տեխնիկայի մեկ կայան Գեղարքունիքի մարզում:  Միաժամանակ նախարարը նշել է, որ պիլոտային այս ծրագրերն իրականացվել են խնայված միջոցների հաշվին:

Լիզինգի ծրագրի շրջանակում առաջարկվել է տրամադրել նաև վերամշակման ոլորտում կիրառվող  սարքավորումներ, ինչին ի պատասխան նախարարը հայտնել է, որ նման ծրագիր այժմ մշակման փուլում է:

Նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված և 2018 թվականին մեկնարկող ծրագրերը, այդ թվում` «Կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցության», «Գյուղատնտեսության ոլորտում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման» և «Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության» ծրագրերը:

Հասարակական խորհուրդը  դրական է գնահատել և հավանության է արժանացրել  քննարկման դրված  ծրագրերի փաթեթը:

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33