Տնտեսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
Հայ-լեհական գործարար համաժողովի ընթացքում հայ գործարաներին ներկայացվեց  Լեհաստանի տնտեսական ներուժը
04/10/2017 18:58
Կիսվել

Հայ-լեհական գործարար համաժողովի ընթացքում հայ գործարաներին ներկայացվեց Լեհաստանի տնտեսական ներուժը

Հայ-լեհական գործարար համաժողովի ընթացքում մի շարք ընկերություններ հնարավորություն ստացան պայմանավորվածություններ  ձեռք բերել հետագա համագործակցության նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայ-լեհական գործարար համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը։

«Հայ-լեհական համագործակցությունը մշտապես եղել է բարձր մակարդակի վրա և՛ քաղաքական, և՛ տնտեսական ոլորտներում։ Մենք ոչ միշտ ենք լիարժեք օգտագործում մեր կարողություններն ու հնարավորությունները»,- նշեց Ղազարյանը և հավելեց, որ համաժողովի նպատակն է հայ գործարարներին առավել մեծ չափով ներկայացնել Լեհաստանի հնարավորությունները, տնտեսական ներուժը։

Հայաստանի և Լեհաստանի հանրապետությունների առևտրաարդյունաբերական պալատների միջև գործում է փոխգործակցության համաձայնագիր։ Լեհական ընկերությունները տեղական շուկային համագործակցություն են առաջարկում մրգերի և բանջարեղենների չորացման համար նախատեսված սարքավորումների, քիմիական հումքի, կենցաղային քիմիայի, կոսմետիկայի, կաթնամթերքի մթերման արդյունավետության բարձրացման համար նորարարական տեխնոլոգիաների և ճարտարապետության ու շինարարության ոլորտներում։

Դեսպանի խոսքով՝  հայ արտադրողին առաջնահերթ լեհական շուկայում պետք է հետաքրքրեն ալկոհոլային խմիչքները, քանի որ Լեհաստանում այդ շուկան բավականին ձևավորված և զարգացող է։

«Մեր գինիները մեծ հեռանկար կարող են ունենալ, գյուղատնտեսական վերամշակվող արտադրանքը կարող է գրավիչ լինել, ինչպես նաև արդյունաբերական որոշ առումներով կարող է լեհական շուկան հետաքրքիր լինել։ Առհասարակ, լեհական տնտեսությունը շատ բարձր տեմպերով է զարգանում, ԵՄ-ում էլ այդ երկրի դիրքը բավականին հաջող է, ունեն ամենաբարձր տնտեսական աճի ցուցանիշները։ Սա բիզնեսի ցանկացած ուղղության համար շատ բարենպաստ է։ Գնահատելով Հայաստանի արտահանման ունակությունները՝ հիմնականում գյուղատնտեսական վերամշակվող արտադրանքի ու ալկոհոլային խմիչքների ոլորտներն են առավել նպաստավոր»,- ընդգծեց Էդգար Ղազարյանը։

Հայկական արտադրանքի ճանաչելիության ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ նա նշեց, որ եղել են դեպքեր, երբ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աջակցությամբ արտադրողները և տուրիստական ոլորտի ընկերությունները հնարավորություն են ունեցել մասնակցել Լեհաստանում կազմակերպվող ցուցահանդեսներին։

«Շատերն ուղղակի երկկողմ առևտրատնտեսական կապեր հաստատելու միջոցով են հանդիպում լեհ գործարարների հետ և փորձում կապեր հաստատել»,- ասաց Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։

Դեկտեմբեր ամսին Վարշավայում կայանալու է հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստ, որի շրջանակում հնարավոր կլինի, որպեսզի երկու երկրների գործարարները քննարկեն միմյանց հետ առևտրատնտեսական համագործակցության հարցերը։

Համաձայն ՀՀ վիճակագրական ծառայության տվյալների՝ 2016 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 53,94 մլն դոլար, որից Հայաստանից արտահանումը՝  18,8 մլն, իսկ ներմուծումը՝ 36,1 մլն դոլար։ Ապրանքաշրջանառության աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 13 տոկոս։

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21