
ԱՄՆ-ՈՒՄ ՓԱԿՎԵԼ ԵՆ ԵՎՍ 2 ԲԱՆԿԵՐ
Ավանդների Ապահովագրման Դաշնային Կորպորացիայի (FDIC) հայտարարության համաձայն ԱՄՆ Իլինոիս նահանգում դադարցվել է Strategic Capital Bank և Citizens National Bank բանկերի գործունեությունը: Ավանդների վերադարձման նպատակով Ավանդների Ապահովագրման Դաշնային Կորպորացիան, որն իրականացնում է այս բանկերի ակտիվների իրացվելիության ապահովման գործընթացը, համապատասխան պայմանագրեր է կնքել Midland States Bank և Morton Community Bank բանկերի հետ: Այս պայմանագրերի համաձայն անվճարունակ բանկերում ներդրված ֆինանսական միջոցները կփոխանցվեն Midland States Bank և Morton Community Bank բանկերին:
Ավանդների Ապահովագրման Դաշնային Կորպորացիայի հրապարակած տվյալների համաձայն Strategic Capital Bank բանկի ակտիվների ընդհանուր ծավալը կազմում է 537 մլն դոլար, որում ավանդների ծավալը կազմում է 471 մլն դոլար, իսկ Citizens National Bank բանկի ակտիվները գնահատվել են 437 մլն դոլար, որից ավանդատուների միջոցները կազմում են 400 մլն դոլար: Այսպիսով, 2009թ. ընթացքում ԱՄՆ-ում անվճարունակ են համարվել և փակվել արդեն 36 բանկ: Նշենք, որ 2008թ. իրենց գործունեությունը դադարեցրել են 25 բանկ, իսկ 2007թ.` միայն 3 բանկ: