
ՃԱՊՈՆԻԱՅԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 25.05.2009
Այսօր` մայիսի 25-ին, Ճապոնիայի ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով հիմնական ինդեքսներ աճել են: Nikkei ինդեքսն աճել է 1,3%-ով և կազմել 9347,00 կետ, իսկ Topix ինդեքսն աճել է 0,8%-ով և սահմանվել 883,00 կետ: Ինդեքսների աճը մեծապես պայամնավորված է ներդրողների սպասումներով`կապված մետաղների գների բարձրացման հետ, ինչի արդյունքում մետալուրգիական ոլորտում գործող ընկերությունների արժեթղթերի գներն ապահովել են աճ: Առևտրային շրջանների արդյունքներով աճել են նաև Toyota Motor Corp., ինչպես նաև տեխնիկա արտադրող Komatsu Ltd և Hitachi Construction Machinery Co. ընկերությունների արժեթղթերը: