Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Speedtest. Ucom` Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2017
20/10/2017 15:12
Կիսվել

Speedtest. Ucom` Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2017

Աշխարհում ֆիքսված ու շարժական ինտերնետի արագությունը չափագրող ամենահայտնի Ookla իռլանդական ընկերությունը Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2017» մրցանակը: Ընկերությունն իր Speedtest հավելվածի միջոցով հավաքագրել ու վերլուծել է 2017 թվականին շարժական ինտերնետից օգտվողների արագության չափման արդյունքները:

«Մենք ուրախությամբ ենք Ucom-ին շնորհում Հայաստանում ամենաարագ շարժական կապի մրցանակը: Սույնով վկայում ենք Ucom-ի բացառիկ կատարողականության ճանաչումը 2017 թվականի երկրորդ ու երրորդ եռամսյակների կտրվածքով, ինչի հիմքում ընկած է հայաստանյան սպառողների կողմից իրականացված արագության չափումների տվյալների ճշգրիտ վերլուծությունը, որն Ookla-ն է արել», – նշեց Ookla ընկերության գործադիր փոխնախագահ Ջեյմի Սթիվենը:

Speedtest-ի կայքում տեղակայված տեղեկատվության հիման վրա տեսանելի է աշխարհի 121 երկրների տեղակայումն ըստ շարժական ինտերնետի արագության։ 2016-ի տվյալները համադրելով 2017թ․ տվյալների հետ՝ տեսնում ենք, որ Հայաստանը բարելավել է իր դիրքն ավելի, քան 50 հորիզոնականով, ինչն, անշուշտ, Ucom-ի 4G+/ LTE Advanced շարժական ցանցի ներդրման արդյունք է։

«Հայտնի է, որ Ucom-ի ֆիքսված ցանցը շարունակաբար պահպանում է առաջատար դիրքը՝ մեր բաժանորդների համար հասանելի դարձնելով ամենաարագ ֆիքսված ինտերնետի ծառայությունները: Իսկ Ucom-ի 4G+/ LTE Advanced շարժական ցանցի ներդրման արդյունքում այսօր արդեն առավել գնահատելի է, երբ միջազգային անկախ ընկերության կողմից արդարացիորեն արժանանում ենք Հայաստանում ամենաարագ օպերատորի կոչմանը», – նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը:  

Հատկանշական է, որ ըստ պաշտոնական արդյունքի՝ հաղթող ճանաչված Ucom-ի շարժական ինտերնետի արագության ցուցանիշը երկու անգամ  գերազանցում է 2017 թ. համար մրցակիցների ցուցանիշները (http://www.speedtest.net/awards/am/carrier/2017 )։   

Ookla Speedtest-ի մեթոդաբանությունը բացառում է իր հաշվարկներում կրկնվող փորձերի կամ արդյունքները շեղող այլ մեթոդների ներառումը՝ ապահովելով ստացված տվյալների անկողմնակալությունը և ճշգրտությունը:

Աշխարհագրական առումով Speedtest-ը հաշվարկում է միայն այն ցանցերի տվյալները, որոնց ծառայությունները հասանելի են զգալի թվով հաճախորդների: Այսպիսով, եթե որևէ ընկերություն լավագույն ցուցանիշներն ունի տվյալ երկրի որևէ քաղաքում, իսկ ողջ երկրի տարածքով բարձր որակի ծառայություններ չի մատուցում, ապա ըստ Speedtest-ի՝ չի կարող համարվել երկրի ամենաարագ ցանցի մատակարարը: Տվյալ աշխարհագրական տարածքի արդյունքների վերլուծության մեջ ներառվելու համար շարժական ցանցի մատակարարը պարտավոր է համապատասխանել նվազագույն պահանջներին: Դրանցից կարևորագույնն այն է, որ այդ երկրի ողջ տարածքում աշխատող եզակի սարքերի որոշակի քանակ պետք է վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր չափի ինտերնետի արագությունը:  

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41