Տնտեսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Գազպրոմն ակնկալում է, որ Հայաստանին մատակարարվող գազի ծավալները կմեծանան
24/10/2017 23:50
Կիսվել

Գազպրոմն ակնկալում է, որ Հայաստանին մատակարարվող գազի ծավալները կմեծանան

«Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերն ակնկալում է, որ Հայաստան մատակարվող ռուսական գազի ծավալները կմեծանան՝ հաշվի առնելով նաև այն, որ 2018 թվականին գազի սակագնի հարցում փոփոխություններ չեն լինելու: Այդ մասին Միլլերն ասաց կառավարությունում լրագրողների հետ զրույցում: 

«Մենք մեր հերթին հույս ունենք, որ Հայաստան մատակարարվող գազի ծավալները կմեծանան 2018 թվականին: Մենք այդ միտումները նկատել ենք 2017 թվականին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա՝ հավելելով, որ նախատեսում են, որ 2018-ին գազի ծավալները կշարունակեն մեծանալ՝ հասնելով 2․1 միլիարդ խորանարդ մետր: «Դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը զարգանում է, քանի որ էներգիայի և գազի ծավալների մեծացումը տնտեսության զարգացման մասին է խոսում»,- ասաց նա:

Ալեքսեյ Միլլերը համոզմունք հայտնեց՝ Հայաստան մատակարարվող գազի ծավալները տարեցտարի կավելանան: «Բացի այդ, մենք տեսնում ենք, որ Հրազդանի ՋԷԿ-ը՝ հինգերերդ բլոկը, մեծացնում է էլեկտրաներգիայի արտադրության ծավալները»,- նկատեց նա և այդ փաստը գնահգատեց  դրական:

Լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերում այն քննարկումներին, ըստ որոնց, Հայաստանը հնարավոր է գազ գնի Իրանից, Ալեքսեյ Միլլերը պատասխանեց, որ  հենց «Հրազդան» ՋԷԿ-ի ծավալների մեծացումը կապված է իրանական գազի հետ փոխանակման համաձայնության հետ՝ գազ-էլեկտրանէրգիայի դիմաց համաձայնության շրջանակներում:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88