Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Շառլ Ազնավուրը՝ Իսրայելի նախագահին. ե՞րբ է ի վերջո Իսրայելը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը
26/10/2017 21:03
Կիսվել

Շառլ Ազնավուրը՝ Իսրայելի նախագահին. ե՞րբ է ի վերջո Իսրայելը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի նախագահի նստավայրում տեղի է ունեցել ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի պարգևատրման արարողությունը՝ Ազնավուրի ընտանիքի կողմից Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների և մյուս ժողովուրդների պաշտպանությանն ուղղված ջանքերի համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով dailymail-ը, Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի մրցանակներ է հանձնել Շառլ Ազնավուրին և նրա քրոջը՝ Աիդային, ում պարգևը ստացել է Ազնավուրի որդին՝ Նիկոլասը:

Իսրայելի նախագահը նշել է, որ Ազնավուրի երաժշտության երկրպագուն է, մասնավորապես, ընդգծելով, որ «Լա Բոհեմ»-ն իր ամենասիրելի երգն է:  Ռիվլինը շեշտել է, որ Ազնավուրի ընտանիքը Երկրորդ աշխարհամարտի տարիներին «թաքցրել է նացիստների  կողմից հետապնդվող մի շարք մարդկանց, իսկ նրա քույր Աիդան ներգրավված է եղել փրկարարական աշխատանքներում»: 

Ազնավուրը շնորհակալություն է հայտնել Ռաուլ Վալենբերգի անվան հիմնադրամին՝ պարգևի համար, իսկ Իսրայելի նախագահին՝ ընդունելության համար:  Աշխարհահռչակ շանսոնիեն նաև հետաքրքրվել է, թե ե՞րբ է ի վերջո Իսրայելը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ ընդգծելով, որ հրեաներն ու հայերն ունեն շատ ընդհանրություններ:

Ի պատասխան՝ Ռեուվեն Ռիվլինն ասել է, որ դա քաղաքական հարց է, և իր՝ Քնեսեթի պատգամավոր ու այնուհետև նաև նախագահ աշխատած ժամանակաշրջանում յուրաքանչյուր տարի հարցն Իսրայելի խորհրդարանում բարձրացրել են, հիշատակել են Հայոց ցեղասպանության օրը, և ինքն էլ 2015 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից բավական հստակ խոսել է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52